Քաղաքական15:50, 05 Մարտ 2025
Թուրքիան և Հունաստանը մտնում են համագործակցության նոր փուլ

Թուրքիան և Հունաստանն ամրապնդում են իրենց հարաբերությունները՝ կենտրոնանալով առևտրի, զբոսաշրջության և դիվանագիտական համագործակցության վրա: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարևորել է Արևելյան Միջերկրականում և Էգեյան ծովում կայունության պահպանումը և շեշտել, որ երկու երկրների միջև հաստատվել է դրական մթնոլորտ: Էրդողանի այսօրինակ հայտարարությունները ողջունվել է հունական լրատվամիջոցների կողմից:
Երկու երկրները արագացրել են ջանքերը՝ իրենց առևտրի ծավալը հասցնելու 10 մլրդ դոլարի։ Թուրքիայի արտահանումը դեպի Հունաստան 2024-ին կազմել է 4.8 մլրդ դոլար, մինչդեռ ներմուծումը կազմել է 1.4 մլրդ: COVID-19 համավարակը սկզբնապես հանգեցրել էր առևտրի անկման, բայց հետո ցուցանիշները վերականգնվել են, երկկողմ առևտրի ծավալը 2023-ին հասցնելով 6.2 մլրդ դոլարի: Թուրքիան շարունակում է պահպանել իր դիրքը որպես արտահանող՝ 2024-ին գրանցելով 3.5 միլիարդ դոլարի առևտրային ավելցուկ:
Երկու երկրների միջև զբոսաշրջությունը նույնպես աճում է: Թուրքիա մեկնող հույն զբոսաշրջիկների թիվը 686․480-ից 2023 թվականին աճել է մինչև 707․133-ի, իսկ 2024 թվականին գրանցել 3% աճ:
Թուրքիայի և Հունաստանի միջև մեկնարկած «դրական օրակարգ» նախաձեռնությունը նպատակ ունի խորացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում, ներառյալ առողջապահությունը, մշակույթը և տնտեսությունը: Բարձր մակարդակի հանդիպումները ինտենսիվացել են, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը 2024-ին եղել է Թուրքիայում՝ քննարկելով հետագա համագործակցության հարցեր:
Ակնկալվում է, որ ապրիլին նա կրկին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա, կմասնակցի երկու երկրների Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստին, ինչն էլ ավելի կամրապնդի երկու երկրների միջև սերտացող կապերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այսպիսի հայտարարություն է արել Ռոժավայում գործող «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հետ կապ ունեցող «Սիրիայի դեմոկրատական խորհրդի» համաղեկավար Իլհամ Էհմեդը:

Զինվորական կառույցի վրա իրականացված մահապարտների հարձակման հետևանքով նախնական տվյալների համաձայն՝ մահացել է 12 մարդ, որից 4-ը երեխա, ևս 30-ը վիրավորվել են:

Ջակարտայում Թուրքիայի դեսպան Թալիփ Քյուչյուքջանը հանդիպել է Ինդոնեզիայի պաշտպանության նախարար Սժաֆրիե Սժամսոեդդինի հետ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Խոսվում է այն մասին, որ այլևս առկա չէ այն պատճառը, ինչից ելնելով Թուրքիան փակել էր Հայաստանի հետ սահմանը։
Մայքլ Ռուբինը պնդում է, որ Թուրքիան մտադիր է ատոմային զենք ստեղծել:
Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օնջու Քեչելին։
Նշվում է, որ սա դեռ նախնական փուլն է, ապագայում նախատեսվում է պատ կառուցել Հունաստանի սահմանի ողջ երկայնքով։
Համաձայնագիրը ստորագրվել էր 2024-ի մայիսի 14-ին Ստամբուլում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |