Միջազգային11:01, 06 Մարտ 2025
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետ. «ԵՄ-ն Թուրքիային չպետք է դիտարկի որպես միգրացիոն պահեստ»

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժովովրդահանրապետական կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Օզգյուր Օզելը մասնակցել է Եվրախորհրդարանում սոցիալիստների և դեմոկրատների խմբային նիստին։ Օզելը ելույթի ընթացքում նշել է, որ հիմա մի այնպիսի ժամանակաշրջան է, երբ ամբողջ աշխարհում և ողջ Եվրոպայում լիարժեք ժողովրդավարության համար պայքարող բոլոր դերակատարները, հոսանքները և քաղաքական կուսակցությունները պետք է միմյանց հետ լինեն երկխոսության և համերաշխության մեջ։
Անդրադառնալով Եվրամիության հետ հարաբերություններին, Օզելը նշել է, որ Եվրոպայի ու Թուրքիայի միջև բազմակողմ հարաբերությունների ու փոխադարձ համերաշխության պահանջները երբեք չեն փոխվել։ Թուրքիայի կողմից Եվրոպայի նախապատվությունը միայն պատմական, քաղաքական և ռազմավարական որոշում չէ, այն նաև սոցիալական ընտրություն է։
ԵՄ-ի և Թուրքիայի հարաբերությունները պետք է անհապաղ վերադառնան սկզբունքների, արժեքների և նորմերի վրա հիմնված հիմքի վրա ու երկու կողմերը պետք է փոխադարձաբար կառուցեն ժողովրդավարական իդեալներ և մշակույթ։
Օզելի նշմամբ, իրենց կուսակցությունը ցանկանում է այնպիսի Թուրքիա, որը լինի ժողովրդավարական, խաղաղ, աշխարհիկ, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը հարգող և պայքարում են այդպիսի Թուրքիայի համար։
Ըստ ընդդիմադիր առաջնորդի, ԵՄ-ը չպետք է լինի միություն, որը Թուրքիայի հետ հարաբերությունները սահմանափակում է միգրացիայի շուրջ բանակցություններով ու Թուրքիան դիտարկում որպես միօգրանտների պահեստ իր սահմանից այն կողմ։
Նրա խոսքով, ԵՄ-ի և Թուրքիայի հարաբերությունները պետք է անհապաղ վերադառնան սկզբունքների, նորմերի և արժեքների վրա հիմնված հիմքի վրա, և երկու կողմերը պետք է ձեռք ձեռքի տված լինեն՝ կառուցելու ժողովրդավարական իդեալներ և ժողովրդավարության մշակույթ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Ժովովրդահանրապետական կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Օզգյուր Օզելը մասնակցել է Եվրախորհրդարանում սոցիալիստների և դեմոկրատների խմբային նիստին։

Նշվում է, որ սա դեռ նախնական փուլն է, ապագայում նախատեսվում է պատ կառուցել Հունաստանի սահմանի ողջ երկայնքով։

Թուրքիան միջազգային հանրությանը կոչ է արել հնարավորինս շուտ անցնել գործի և երաշխավորել, որպեսզի Իսրայելը կատարի իր պարտականությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Խոսվում է այն մասին, որ այլևս առկա չէ այն պատճառը, ինչից ելնելով Թուրքիան փակել էր Հայաստանի հետ սահմանը։
Մայքլ Ռուբինը պնդում է, որ Թուրքիան մտադիր է ատոմային զենք ստեղծել:
Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օնջու Քեչելին։
Նշվում է, որ սա դեռ նախնական փուլն է, ապագայում նախատեսվում է պատ կառուցել Հունաստանի սահմանի ողջ երկայնքով։
Համաձայնագիրը ստորագրվել էր 2024-ի մայիսի 14-ին Ստամբուլում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |