Քաղաքական15:39, 06 Մարտ 2025
Թուրք ընդդիմադիր. «PKK-ն պիտի ասի՝ համաձա՞յն է ինքնալուծարման որոշմանը, թե՞ ոչ»

Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) համանախագահներ Թյուլայ Հաթիմօղուլլարը և Թունջեր Բաքըրհանը Թուրքիայի խորհրդարանում պատասխանել են լրագրողների հարցերին:
«Քուրդիստնաի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի զինաթափման կոչի իրագործման մասով կոնկրետ ակնկալիքների վերաբերյալ հարցին ի պատասխան Բաքըրհանը շեշտել է իրատես լինելու անհրաժեշտությունը:
«Պետք է մի փոքր իրատես լինել։ ՔԲԿ-ն 4 կողմ սփռված կազմակերպություն է և վերջին ժամանակներում ավելի ցրված ու տարածված: Միանգամայն նորմալ է, որ նրանք համագումար անեն և ասեն համաձայն են ինքնալուծարման որոշմանը, թե ոչ, կամ էլ կիսեն դրա հետ կապված իրենց մտքերը»,-ասել է նա:
Հաթիմօղուլլարըն էլ իր հերթին ընդգծել է, որ Օջալանը հստակ անհրաժեշտ է համարել ՔԲԿ-ի շտապ համագումարի անցկացումը և հավելել, որ «ՔԲԿ»-ն երեկ արած հայտարարությամբ ևս փաստեց, որ Օջալանն ասել է դա:
Պաշտոնյան մեջբերել է նաև Օջալանի խոսքերը. «Ես կարող եմ համագումար հրավիրել, սակայն որպեսզի դա արվի, պետք է ինձ համար աշխատանքային պայմաններ ստեղծվեն»:
Հիշեցնենք, որ Աբդուլլահ Օջալանը իր համակուսակիցներին փետրվարի 27-ին էր կոչ արել վայր դնել զենքերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Hareetz» թերթը, գրել է, որ PKK-ի կողմից Օջալանի պահանջի կատարումը կարող է փոխել ուժերի բալանսը Սիրիայում։

DEM կուսակցության համանախագահի կարծիքով՝ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» պետք է ժողով գումարի և հայտնի իր դիրքորոշումը՝ Աբդուլլահ Օջալան կոչի վերաբերյալ:

Այսպիսի հայտարարություն է արել Ռոժավայում գործող «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հետ կապ ունեցող «Սիրիայի դեմոկրատական խորհրդի» համաղեկավար Իլհամ Էհմեդը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Խոսվում է այն մասին, որ այլևս առկա չէ այն պատճառը, ինչից ելնելով Թուրքիան փակել էր Հայաստանի հետ սահմանը։
Մայքլ Ռուբինը պնդում է, որ Թուրքիան մտադիր է ատոմային զենք ստեղծել:
Շեշտվել է, որ եթե տարածաշրջանում խաղաղության ապահովման համար նման քայլը անհրաժեշտ համարվի, ապա այն կգնահատվի բոլոր համապատասխան կողմերի հետ համակարգված:
Նշվում է, որ սա դեռ նախնական փուլն է, ապագայում նախատեսվում է պատ կառուցել Հունաստանի սահմանի ողջ երկայնքով։
Համաձայնագիրը ստորագրվել էր 2024-ի մայիսի 14-ին Ստամբուլում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |