Քաղաքական13:22, 06 Մարտ 2025
Քրդերը շուտով կվերադառնան թուրքական վերահսկողության ներքո գտնվող սիրիական շրջաններ

Ըստ թուրքական մեդիայի Սիրիայի հյուսիս-արևելքում (Ռոժավա) գործող «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հետ կապ ունեցող «Սիրիայի դեմոկրատական խորհրդի» համաղեկավար Իլհամ Էհմեդը հարցազրույց է տվել «Ամերիկայի Ձայն» միջազգային լրատվական գործակալությանը:
Ռոժավա - Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ինքնավար շրջան:
Էհմեդը հայտնել է, որ այժմ Թուրքիայի վերահոսկողության տակ գտնվող Սիրիայի քրդական Աֆրին քաղաքից հեռացած քրդերը շուտով վերադառնալու են իրենց քաղաք: Նրա խոսքով, այդ հարցի շուրջ բանակցել են Թուրքիայի հետ ևս:
«Նրանք շուտով կվերադառնան Աֆրին: Այս իրավիճակը քննարկել ենք Թուրքիայի հետ: Մասնավորապես Աբդուլլահ Օջալանի կոչից հետո Սերեքանիեում և Գրե Սփիում իրավիճակը ևս փոխվելու է: Սա դեռևս սկիզբն է: Հավատացեք և վստահեք միայն ղեկավարությանը»,-ասել է նա:
Նշենք, որ Սերեքանիեն և Գրե Սփին գտնվում են Սիրիայի այն հատվածներում, որոնց վերահսկողությունը թուրքական ուժերի ներքո է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Hareetz» թերթը, գրել է, որ PKK-ի կողմից Օջալանի պահանջի կատարումը կարող է փոխել ուժերի բալանսը Սիրիայում։

DEM կուսակցության համանախագահի կարծիքով՝ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» պետք է ժողով գումարի և հայտնի իր դիրքորոշումը՝ Աբդուլլահ Օջալան կոչի վերաբերյալ:

Այսպիսի հայտարարություն է արել Ռոժավայում գործող «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հետ կապ ունեցող «Սիրիայի դեմոկրատական խորհրդի» համաղեկավար Իլհամ Էհմեդը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Խոսվում է այն մասին, որ այլևս առկա չէ այն պատճառը, ինչից ելնելով Թուրքիան փակել էր Հայաստանի հետ սահմանը։
Մայքլ Ռուբինը պնդում է, որ Թուրքիան մտադիր է ատոմային զենք ստեղծել:
Անկարայում Ադրբեջանիի և Թուրքիայի նախագահների հանդիպումից հետո տեղի է ունեցել համատեղ մամուլի ասուլիս:
Նշվում է, որ սա դեռ նախնական փուլն է, ապագայում նախատեսվում է պատ կառուցել Հունաստանի սահմանի ողջ երկայնքով։
Համաձայնագիրը ստորագրվել էր 2024-ի մայիսի 14-ին Ստամբուլում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |