Քաղաքական14:06, 07 Մարտ 2025
Թուրք հոդվածագիր. Եթե Ֆիդանը լինի նախագահի թեկնածու, պառակտումներն ԱԶԿ-ում կշատանան

Թուրքական «Sözcü» թերթի հոդվածագիր Էրդալ Սաղլամը հայտնում է, որ Թուրքիայի նախագահական ընտրությունների բովում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) շարքերում հնարավոր է պառակտումներ լինեն:
Նրա խոսքով, սոցհարցումների համաձայն՝ այս օրերին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նախագահի թեկնածուների թվում է, և որ ուշագրավն է, թեկնածուների ցանկում առաջատարն է:
«Խոսվում է, որ ԱԶԿ-ի ղեկավար և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին փոխարինող անձանցից մեկը Հաքան Ֆիդանն է: Վերջինս նախագահականում անհանգստությունների պատճառ է դարձել»:
Սաղլամն ընդգծում է, որ կուսակցության ներսում Ֆիդանի նկատմամբ խմորումներ են առաջացել և նա «ընտանիքում» դիտարկվում է որպես լուրջ մրցակից:
«Եթե Հաքան Ֆիդանի թեկնածությունը հստակ լինի, ընտանիքի ներսում պառակտումները կշատանան»,-հավելել է նա:
Բացի այդ հոդվածագիրն ակնհայտ է համարել, որ Էրդողանից հետո «ԱԶԿ»-ն թուլանալու է, քանի որ Թուրքիայի ներկայիս նախագահի քվեներն ավելի շատ են, քան բուն կուսակցության քվեները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մարտի 6-ին ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատում մի շարք կոնգրեսականներ անդրադարձել են Անկարայի կողմից վարվող քաղաքականությանը:

Էրդալ Սաղլամը հայտնում է, որ Թուրքիայի նախագահական ընտրությունների բովում իշխող կուսակցության շարքերում ներկայիս արտգործնախարարի դեմ խմորումներ կան:

«Hareetz» թերթը, գրել է, որ PKK-ի կողմից Օջալանի պահանջի կատարումը կարող է փոխել ուժերի բալանսը Սիրիայում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ընկերությունները նպատակ ունեն զարգացնել բարձր տեխնոլոգիական անօդաչու թռչող սարքեր, մասնավորապես եվրոպական շուկայի համար:
Նիստը կկայանա մարտի 10-ին ԱՄՆ-ի ու Ռուսաստանի պահանջով։
Միայն 2024-ին Թուրքիայի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել 6190 հայցադիմում։
Նորացված տարբերակով կատարվել է 3-րդ փորձնական թռիչքը, ինչի ընթացքում «Bayraktar TB2T»-ը դրական արդյունք է ցույց տվել։
Իսրայելի պաշտոնական շրջանակները Թուրքիային մեղադրել են վետոյի իրավունքը որպես քաղաքական գործիք օգտագործելու մեջ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |