Միջազգային13:35, 13 Մարտ 2025
Ճապոնիան պատրաստվում է վիզային ռեժիմ սահմանել Թուրքիայի համար

Ճապոնիան, ուր Թուրքիայի քաղաքացիները կարող էին ճամփորդել առանց վիզայի, պատրաստվում է վիզային ռեժիմ մտցնել Թուրքիայի քաղաքացիների համար։ Պատճառն այն է, որ վերջին տարիներին ավելացել են փախստականների հիմնախնդիրները, դիմումների աճը և Թուրքիայից ներգաղթածների հետ կապված միջադեպերը։
Ըստ Japan Forward-ում հրապարակված տեղեկությունների՝ Ճապոնիայի կառավարությունը դրական է վերաբերվում որոշ երկրների համար (ներառյալ Թուրքիան) «հսկվող մուտք» ընթացակարգ սկսելու գաղափարին։
Այն փաստը, որ Թուրքիան Ճապոնիայում փախստականության դիմումներ ներկայացնող երկրների առաջին տասնյակում է ու այդ տասնյակի միակ երկիրն է, որից վիզա չի պահանջվում, հանգեցրել են վիզային քաղաքականության վերանայման։
Առաջին փուլում նախատեսվում է «զբոսաշրջային վիզա», որը կարելի է ստանալ պարզ դիմումով՝ Թուրքիայից կարճաժամկետ ուղևորությունների համար, մինչդեռ ներկայիս կանոնակարգով Թուրքիայի քաղաքացիները կարող են մուտք գործել Ճապոնիա առանց վիզայի 90 օրվա ընթացքում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այն փաստը, որ Թուրքիան Ճապոնիայում փախստականության դիմումներ ներկայացնող երկրների առաջին տասնյակում է, հանգեցրել են վիզային քաղաքականության վերանայման։

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Լեհաստանի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Նախատեսվում է թուրքական այդ պատվիրակության հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հեռախոսզրույցի ընթացքում նախագահները երկկողմ հարաբերությունների հետ մեկտեղ քնարկել են նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |