Միջազգային10:21, 13 Մարտ 2025
Էրդողան․ «Թուրքիան պատրաստ է ամեն կերպ նպաստել Ուկրաինայում կայուն խաղաղությանը»

Մարտի 12-ին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով մեկնել է Թուրքիա։ Աշխատանքային այցի շրջանակներում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և Եվրամիության խորհրդում Լեհաստանի նախագահության շրջանում Թուրքիա-ԵՄ հարաբերությունները, ինչպես նաև քննարկվել են տարածաշրջանային ու գլոբալ հարցեր՝ Ուկրաինայի ու անդրատլանտյան հարաբերությունների վերաբերյալ։
Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Էրդողանը, անդրադառնալով ռուս-ուկրիանական հակամարտությանը, նշել է, որ Ուկրաինայում կայուն խաղաղություն հաստատելու համար Թուրքիան պատրաստ է ամեն կերպ նպաստել դրան և Լեհաստանի վարչապետն էլ աջակցություն է հայտնել այդ գործընթացում Թուրքիայի ակտիվ դերակատարությանը։
«Մենք ցանկանում ենք, որ մեր երկու հարևանները պպատերազմն ավարտեն արդար խաղաղությամբ։ Մենք կարևոր ու դրական ենք համարում, որ Ուկրաինան ԱՄՆ-ի հետ բանակցություններում ընդունել է հրադադարը ու հուսով ենք, որ Ռուսաստանն էլ կառուցողական պատասխան կտա»,- հայտարարել է Էրդողանը։
Լեհաստանի վարչապետը Թուրքիային առաջարկել է ակտիվ դերակատարում ունենալ ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման գործում և նշել Ուկրաինայի վերականգնման գործում լեհական և թուրքական ընկերությունների մասնակցության հնարավորության մասին։
Անդրադառնալով Եվրամիության ԵՄ-ի հետ հարաբերություններին՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ցանկանում է ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնել փոխշահավետության և հարգանքի հիման վրա։ Լեհաստանի վարչապետն էլ նշել է, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին կլինի իրտաեսական ու կոնկրետ և Լեհաստանն այդ հարցում միշտ աջակցել է ու կշարունակ աջակցել Թուրքիային։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այն փաստը, որ Թուրքիան Ճապոնիայում փախստականության դիմումներ ներկայացնող երկրների առաջին տասնյակում է, հանգեցրել են վիզային քաղաքականության վերանայման։

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Լեհաստանի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Նախատեսվում է թուրքական այդ պատվիրակության հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնացն անդարադրձել է հայ-թուրքաական հարաբերություններին։
Բարչըն Յինանչը վերլուծել է Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները և դրանց ազդեցությունը տարածաշրջանի ու Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վրա:
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Ջիդայում հանդիպել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար, արքայազն Հալիդ բին Սերման հետ։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Լեհաստանի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
Համաձայանգրով նախատեսվում է զարգացնել Դիարբեքիրի ավազանի ոչ ավանդական նավթային և գազային պաշարները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |