Տարածաշրջան11:22, 14 Մարտ 2025
Թուրք լրագրող. «Հայաստան-Թուրքիա հարաբերությունները երբեք չեն եղել զուտ Հայաստան-Թուրքիա հարաբերություններ»

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ Ermenihaber.am-ը զրուցել է Երևանում գտնվող թուրք լրագրող, պատմաբան «Yetkinreport»-ի վերլուծաբան Ֆերհաթ Բորաթավի հետ։
- Պրն Բորաթավ, ինչպես գիտենք, 2022-ից կրկին մեկնարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Բազմաթիվ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, բայց դրանցից մեկ կամ երկուսն են կատարվել։ Ավելին, թուրք պաշտոնյաներից շարունակում ենք նույն բաները լսել, որ Թուրքիան հարաբերությունները համակարգում է Ադրբեջանի հետ։
Ըստ Ձեզ՝ Թուրքիան ինչու՞ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կապում Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի հետ։
- Ոչ միայն այս վերջին շրջանում, այլ ընդհանրապես Հայաստան-Թուրքիա հարաբերությունները երբեք չեն եղել զուտ Հայաստան-Թուրքիա հարաբերություններ։ Առնվազն չորս հոգու մասնակցությամբ «պարային համար» է եղել։ Մինչև վերջերս կար նաև Ռուաստանը և Թուրքիան։ Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը միասին էին «տանգո պարում»։ Այժմ Ռուսաստանը, տարբեր պատճառներով պայմանավորված, կարող է չլինել, բայց կարող է կրկին հայտնվել։ Այսին կա առնվազն երեքի մասնակցությամբ պար։
Պետք է դա ընդունել որպես ինչ-որ մի բանի մաս, այսինքն՝ իրական աշխարհի մաս, առանց որևէ մի բանի հետ կապելու և շարունակել այդպես։ Այս երեք երկրների միջև կա միասնություն, որը մենք չպետք է անտեսենք։ Այդ միասնությունը միայն պայմանավորված չէ թուրքերի ու ադրբեջանցիների մտերմությամբ, այդ միասնությունը բխում է տարածաշրջանի ու աշխարհագրական պայմաններից և փոխադարձ կախվածությունից։ Այս միանությունը հարատև է, միշտ էլ լինելու է
Այսինքն, այս երեք երկրները միշտ իրար հետ փոխկապակցված գործողություններ կանեն։ Դա ժամանակ առ ժամանակ դրսևորվելու է որպես Թուրքիայի ու Ադրբեջանի միջև մտերմություն։ Այն անսպասելի կերպով կդրսևորվի որպես Հայաստանի ու Ադրբեջանի միջև արված քայլի արդյունք։ Այսինքն, այս երեք երկրների հարաբերությունները պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն։
- Այսինքն Վրաստանի հետ հարաբերություններն էլ եք դիտարկում այդ նույն կերպ ու համակարգում Ադրբեջանի հետ։
- Ես դա միայն ասում եմ այդ երեք երկրների պարագայում։ Բնականաբար, Վրաստանը Կովկասի մի մասն է, բայց երբեք այդքան միահյուսված չի եղել, ինչպես այս երեք երկրներն են։ Թե՛ նախկինում, թե՛ ներկայում, այդպես է։ Թուրքիայի ու Վրաստանի հարաբերություններն անհնար է համեմատել Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերությունների հետ՝ դրանք շատ տարբեր են։
Հնարավոր չէ նաև համեմատել Հայաստանի ու Թուրքիայի մշակութային հարաբերությունները, Վրաստանի ու Թուրքիայի մշակութային հարաբերությունների հետ։ Ըստ իս՝ այդ պատճառով Վրաստանը այդ եռյակի մաս չէ։ Այս երեք երկրների միջև մշտապես կլինեն նման փոխկապակցվածություններ։
Տարիներ շարունակ հայկական գործոնը ազդել է Թուրքիայի ու ԱՄՆ-ի հարաբերությունների վրա։ Այսինքն, այդ փոխկապավածությունները տարբեր դրսևրումներ են ունեցել։ Դրա համար կարծում եմ՝ պետք չէ կենտրոնանալ միայն ներկա իրավիճակի վրա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ Ermenihaber.am-ը զրուցել է Երևանում գտնվող թուրք լրագրող, «Yetkinreport»-ի վերլուծաբան Ֆերհաթ Բորաթավի հետ։

Կառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իգդիր-Նախիջևան գազատարի բացմանը։

Գետի որոշ հատվածներում ջրի նվազման պատճառով առաջացել են կզյակներ, իսկ տեղ-տեղ ջուրն այնքան է ցամաքել, որ կարելի է անցնել ոտքով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բարչըն Յինանչը վերլուծել է Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները և դրանց ազդեցությունը տարածաշրջանի ու Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վրա:
Ermenihaber.am-ը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ զրուցել է Երևանում գտնվող «Ihlas» (IHA) լրատվական գործակալության միջազգային լուրերի համակարգող Յափրաք Մութլուի հետ։
Այն փաստը, որ Թուրքիան Ճապոնիայում փախստականության դիմումներ ներկայացնող երկրների առաջին տասնյակում է, հանգեցրել են վիզային քաղաքականության վերանայման։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Լեհաստանի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
Համաձայանգրով նախատեսվում է զարգացնել Դիարբեքիրի ավազանի ոչ ավանդական նավթային և գազային պաշարները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |