Տարածաշրջան10:21, 18 Մարտ 2025
Իրանի ԱԳՆ․ «Թուրքիայի հետ փոխհարաբերությունները շարունակվում են բնականոն հունով»

Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է Իրանի ու Թուրքիայի հարաբերությունների վերաբերյալ հարցին։ Նա մասնավորապես նշել է.
«Իրանի և Թուրքիայի փոխհարաբերությունները շարունակվում են բնականոն հունով։ Երկու երկրներն էլ գիտեն հարաբերությունների պահպանման ու ընդլայնման կարևորությունը։ Տարածաշրջանային հարցերի, այդ թվում՝ Սիրիայի հետ կապված տարաձայնությունները վերահսկվում են երկխոսության միջոցով, և կողմերից որևէ մեկը ցանկություն չունի հարևան ու մուսուլման երկրի հետ լավ հարաբերությունները այլ հարցերի և ոչ տեղին վերլուծությունների ազդեցության տակ դնել»։
Բաղաեին նաև հավելել է, որ այդ իսկ պատճառով երկկողմ հարաբերությունները պահպանելու և որոշ տարաձայնություններն ու տեսակետների տարբերությունները կառավարելու ուղղությամբ երկու երկրների փոխայցերն ու փոխառնչությունները շարունակվում են։
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Իրանը օգնում է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK), «Սիրիայի դեմոկրատական ուժերին» (SDG) և «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերին» (YPG):
«Իրանի նախկինում վարած քաղաքականության շարունակականությունը ճիշտ ճանապարհ չի լինի: Իրանը նոր ժամանակաշրջանում տեղի ունեցած դեպքերից մեծ դասեր է քաղել: Այլևս հին սխալները շարունակելու ժամանակը չէ»,- հայտարարել էր նա:
Վերոնշյալ հայտարարությունից հետո Իրանում Թուրքիայի դեսպան Հիջաբի Քիրլանգիչըն կանչվել է Իրանի ԱԳՆ, որից հետո էլ Անկարայում Իրանի դեսպանատան գործերով ժամանակավոր հավատարմարտարն է կանչվել Թուրքիայի ԱԳՆ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ Բարչըն Յինանչի՝ Թուրքիան ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, բայց այս պահին, ցավոք սրտի, դրան խանգարում են հարաբերությունները Ադրբեջանի հետ։

Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է Իրանի ու Թուրքիայի հարաբերությունների վերաբերյալ հարցին:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ Ermenihaber.am-ը զրուցել է Երևանում գտնվող թուրք լրագրող, «Yetkinreport»-ի վերլուծաբան Ֆերհաթ Բորաթավի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքական «T24» լրատվական կայքը youtube-յան ալիքում հրապարակել է քաղաքական վերլուծաբան Բարչըն Յինանչի հետ հարցազրույցը, որտեղ նա ներկայացրել ու ամփոփել է Հայաստան կատարած այցը։
Կրիստինա Հարությունյանի հարցազրույցը թուրքագետ Գևորգ Կալլոշյանի հետ։
Թուրքական «Hurriyet Daily» կայքի գլխավոր խմբագիրը հեղինակային հոդված է հրապարկել Հայաստան կատարած այցի մասին։
Ըստ Բարչըն Յինանչի՝ Թուրքիան ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, բայց այս պահին, ցավոք սրտի, դրան խանգարում են հարաբերությունները Ադրբեջանի հետ։
Ըստ Դոլանդ Թրամփի՝ ապրիլի 2-ից կսահմանվեն ինչպես լայնածավալ փոխադարձ մաքսատուրքեր, այնպես էլ ոլորտին վերաբերող լրացուցիչ տուրքեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |