Հոդված12:13, 19 Մարտ 2025
Թուրք լրագրողի հեղինակային հաղորդումը Հայաստան կատարած այցի մասին (Տեսանյութ)

Թուրքիայում հայտնի լրագրող Մեհմեթ Չուբուքչուն հաղորդում է պատրաստել Հայաստան կատարած այցի վերաբերյալ։ Լրագրողը «NTV»-ի ալիքով հեռարձակվող իր հեղինակային հաղորդումը նվիրել է հայ-թուրքական հարաբերությունների թեմային։
Հաղորդման ընթացքում ներկայացվել են հատվածներ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ հարցազրույցներից, ինչպես նաև Մարգարայի անցակետ կատարված այցից։
Չուբուքչուն ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների պատմությունը և նշել, որ վերջին շրջանում նկատվում է Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցիչների միջև ավելի ինտենսիվ ուղիղ շփում, ինչը որակվել է կարևոր փոփոխություն նախորդ տարիների համեմատ։
Նաև ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից հետո փոխված տարածաշրջանային հավասարակշռությունը խթանում է գործընթացների արագացմանը։ Ըստ Չուբուքչուի՝ չնայած պաշտոնական սահմանափակումներին, Հայաստանն ու Թուրքիան ունեն զգալի առևտրային և գործարար կապեր, որոնք ներկայումս իրականացվում են անուղղակի ճանապարհներով։ Կովկասյան տարածաշրջանի ապագայի հարցում երկու երկրների հարաբերությունների կարգավորումը կարևոր է ոչ միայն երկկողմ կապերի, այլև Կովկասի կայունության, խաղաղության և տարանցիկ ճանապարհների ապագայի համար։
Զուգահեռաբեր նաև նշվել է, որ միջազգային դերակատարները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան շարունակում են ազդեցություն ունենալ տարածաշրջանում, հատկապես Հայաստանի վրա, թեև Ռուսաստանի ազդեցությունը որոշակիորեն նվազել է։
Անդարադառնալով վարչապետի քաղաքականությանը՝ լրագրողը նշել է, որ 2021-ին, չնայած խիստ քննադատություններին, Փաշինյանը վերընտրվել է, իսկ պատերազմից հետո նոր ապագա կառուցելու անհրաժեշտություն կա։
Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ նշվել է, որ հատուկ ներկայացուցիչների նշանակումից հետո 2022-ի հուլիսին կողմերը պայմանավորվել են 3-րդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացել Մարգարա-Ալիջան անցակետը, սակայն Թուրքիան իր դիրքորոշումը հաճախ համաձայնեցնում է Ադրբեջանի հետ։ Իսկ Ադրբեջանը դեմ է Հայաստանի հետ սահմանների բացմանը, եթե Հայաստանը չհամաձայնի որոշակի պայմանների։
Նշվել է, որ Ադրբեջանի պահանջները ներառում են նաև սահմանադրական փոփոխություններ։ Լրագրողը ընդգծել է, որ Հայաստանը չի ընդունում «Զանգեզուրի միջանցք» անվանումը, քանի որ դա դիտարկում է որպես իր տարածքային ամբողջականության խախտում և փոխարենը առաջարկում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ենթադրում է տարածաշրջանի տրանսպորտային կապերի վերագործարկում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆաթիհ Ջեյլանը նշում է, որ Թուրքիան պիտի առավելագույն ջանք գործադրի խաղաղության համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ ստորագրելու համար:

Հայտնի լրագրող Մեհմեթ Չուբուքչուն նշել է, որ Թուրքիան իր դիրքորոշումը հաճախ համաձայնեցնում է Ադրբեջանի հետ, իսկ Ադրբեջանը դեմ է Հայաստանի հետ սահմանների բացմանը։

Բարչըն Յինանչը վերլուծել է Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները և դրանց ազդեցությունը տարածաշրջանի ու Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վրա:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ստամբուլի համալսարանի ուսանողները երթ են կազմակերպել, ինչից հետո բախումներ են սկսվել ուսանողների և ոստիկանական ուժերի միջև։
Ըստ Մեհմեթ Թաթլըի՝ քանի դեռ Թուրքիայում իշխանության ղեկին Էրդողանն է, պետք է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը լուծում տալ, քանի որ Էրդողանից հետո շատ դժվար կլինի հասնել լուծման։
Ֆաթիհ Ջեյլանը նշում է, որ Թուրքիան պիտի առավելագույն ջանք գործադրի խաղաղության համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ ստորագրելու համար:
Նշենք, որ Ստամբուլլի ընդդիմադիր քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել։
Հումանիտար օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք, հիգիենայի պարագաներ, նաև առաջին անհրաժեշտության այլ իրեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |