Տնտեսական13:03, 19 Մարտ 2025
Թուրքիայում 100 մարդուց 86-ն ունի ֆինանսական խնդիրներ

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է 2024-ի աղքատության և կենսապայմանների վերաբերյալ տվյալները։ Նշվում է, որ Թուրքիայում աղքատության մակարդակն ամեն տարի շարունակվում է աճել։ Հրապարակված տվյալների համաձայն՝ Թուրքիայում յուրաքանչյուր 100 մարդուց 29-ը կարիքավոր են, 100-ից 86-ն ունի ֆինանսական դժվարություններ և միայն 14-ն են կարողանում ապրել նորմալ կյանքով և բավարարել հիմնական կարիքները։
Աղքատության ցուցանիշը բարձր է հետևյալ տարիքային խմբերում՝ 0-17 տարեկանների խմբում կազմել է 38.9%, իսկ 65 և բարձր տարիքային խմբում՝ 23.3%։
Թուրքիայում ծայրահեղ աղքատության շեմին գտնվող տնային տնտեսությունների թիվը հասնում է 3.6 միլիոնի։ Թեև երկրում իրականացվում են սոցիալական աջակցության ծրագրեր, սակայն աճող տնտեսական խնդիրների, գնաճի պայմաններում դրանք մնում են անբավարար։ Նշվում է, որ 2024-ին սոցիալական աջակցության ծրագրերի բյուջեն ավելացվել է 61%-ով՝ կազմելով 491.7 մլրդ լրիա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Գագաթնաժողովը կկայանա Հոնկոնգում մարտի 27-ին։

Նմանատիպ ընկերությունների սնանկացումը և փակվելը հանգեցրել են տասնյակ հազարավոր մարդկանց գործազրկությանը։

Իսկ 2023-ին եղել է Եվրոպայի գյուղատնտեսական արտադրանքի առաջատարը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նախագահները քննարկել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն զարգացնել համագործակցությունը «երկու պետություն, մեկ ազգ» հայեցակարգի շրջանակներում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |