Իրավական11:38, 19 Մարտ 2025
Ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալությունից հետո Ստամբուլում արգելվել են ցույցերն ու հավաքները

Մարտի 19-ին ձերբակալվել է Ստամբուլի քաղաքապետ, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ Էքրեմ Իմամօղլուն։ Ձերբակալությունից հետո Ստամբուլի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ քաղաքում 4 օրով արգելվել են բոլոր տեսակի հավաքները և ցույցերը։
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Նահանգում հասարակական կարգը պահպանելու և սադրիչ գործողությունները կանխելու համար մարտի 19-ից 23-ն ընկած ժամանակահատվածում կարգելվեն բոլոր տեսակի ցույցերն ու հավաքները»։
Բացի այդ երկրում արգելափակվել է հասանելիությունը դեպի X, Instagram, TikTok, Facebook, WhatsApp և YouTube սոցիալական կայքեր։
Հիշեցնենք, որ Էքրեմ Իմամօղլուն մեղադրվում է ահաբեկչության օժանդակման, կոռուպցիայի և կաշառակերության մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բացի այդ երկրում արգելափակվել է հասանելիությունը դեպի X, Instagram, TikTok, Facebook, WhatsApp և YouTube սոցիալական կայքեր։

Նրանք մեղադրվում են մենեջեր Այշե Բարիմի գործով կեղծ ցուցմունք տալու մեջ։

Միայն 2024-ին Թուրքիայի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել 6190 հայցադիմում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշենք, որ Իմամօղլուն համարվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիվ մեկ հակառակորդը։
Ստամբուլի համալսարանի ուսանողները երթ են կազմակերպել, ինչից հետո բախումներ են սկսվել ուսանողների և ոստիկանական ուժերի միջև։
Թուրքական լրատվամիջոցն ուշագրավ նյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է 17-րդ դարում Դիարբեքիր քաղաք այցելած լեհաբնակ հայ ճապարհորդ Սեմեոնին։
Հայտնի լրագրող Մեհմեթ Չուբուքչուն նշել է, որ Թուրքիան իր դիրքորոշումը հաճախ համաձայնեցնում է Ադրբեջանի հետ, իսկ Ադրբեջանը դեմ է Հայաստանի հետ սահմանների բացմանը։
Բացի այդ երկրում արգելափակվել է հասանելիությունը դեպի X, Instagram, TikTok, Facebook, WhatsApp և YouTube սոցիալական կայքեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |