Հասարակական11:10, 20 Մարտ 2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալումից հետո Թուրքիայում բողոքի ցույցեր են սկսվել (լուսանկարներ)

Մարտի 19-ին վաղ առավոտյան Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումից հետո Ստամբուլում սկսվել են բողոքի ցույցեր։
ԺՀԿ-ի կոչից հետո հազարավոր մարդիկ հավաքվել են Ստամբուլի քաղաքապետարանի շենքի մոտ։ Ցույցն ընթացել է պաստառներով և վանկարկել են «Միայնակ փրկություն չկա՝ կա՛մ բոլորս միասին, կա՛մ մեզանից ոչ մեկը»։ Ցույցերին մասնակցել է կուսակցության նախագահ Օզգյուր Օզելը և Իմամօղլուի կինը՝ Դիլեք Իմամօղլուն։
Օզելը հայտարարել է, որ դատական հեղաշրջմամբ փորձ է արվում խլել ազգի կամքը։
Ստամբուլի համալսարանի ուսանողները ևս հավաքվել են համալսարանի դիմաց, երթ կազմակերպել և իրենց բողոքը հայտնել Էքրեմ Իմամօղլուի դիպլոմի չեղարկման և կալանավորման դեմ։ Երթից հետո ուսանողների և ոստիկանական ուժերի միջև բախումներ և ծեծկռտուք է տեղի ունեցել։ Լուսանկարներից երևում է, որ ոստիկաները կիրառել են արցունքաբեր գազ։
Անկարայում ևս անցկացվել են բողոքի ցույցեր, ժողովուրդը հավաքվել է «CHP» կուսակցության շտաբի դիմաց և շարժվել դեպի Արդարադատության նախարարության շենքի ուղղությամբ։ Բացի Ստամբուլից և Անկարայից բողոքի ցույցեր են անցկացվում նաև Իզմիրում, Ադանայում, Մուղլայում, Էսքիշեհիրում, Ռիզեում, Թունջելիում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անցկացված հարցումների հիման վրա պարզվել է, թե ինչպես են մարդիկ վերաբերվում իրենց կյանքին։

Ստամբուլի համալսարանի ուսանողները երթ են կազմակերպել, ինչից հետո բախումներ են սկսվել ուսանողների և ոստիկանական ուժերի միջև։

Թուրքական լրատվամիջոցն ուշագրավ նյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է 17-րդ դարում Դիարբեքիր քաղաք այցելած լեհաբնակ հայ ճապարհորդ Սեմեոնին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշենք, որ Իմամօղլուն համարվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիվ մեկ հակառակորդը։
Ստամբուլի համալսարանի ուսանողները երթ են կազմակերպել, ինչից հետո բախումներ են սկսվել ուսանողների և ոստիկանական ուժերի միջև։
Թուրքական լրատվամիջոցն ուշագրավ նյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է 17-րդ դարում Դիարբեքիր քաղաք այցելած լեհաբնակ հայ ճապարհորդ Սեմեոնին։
Հայտնի լրագրող Մեհմեթ Չուբուքչուն նշել է, որ Թուրքիան իր դիրքորոշումը հաճախ համաձայնեցնում է Ադրբեջանի հետ, իսկ Ադրբեջանը դեմ է Հայաստանի հետ սահմանների բացմանը։
Բացի այդ երկրում արգելափակվել է հասանելիությունը դեպի X, Instagram, TikTok, Facebook, WhatsApp և YouTube սոցիալական կայքեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |