Հոդված15:52, 21 Մարտ 2025
Թուրք դիվանագետը «Հարավային Կովկասում ծաղկող խաղաղության հույսը» վերնագրով հոդված է հրապարակել

Թուրքական «Global Panorama» պորտալում հրապարակվել է թուրք դիվանագետ Ֆաթիհ Ջեյլանի «Հարավային Կովկասում ծաղկող խաղաղության հույսը» վերնագրով հոդվածը։
Հոդվածում նշվում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներքին ընդդիմության և սփյուռքի ճնշումներին հակառակ, պատերազմից հետո փորձել է որդեգրել ռեալիստական մոտեցում։ Նա ձգտել է դուրս բերել Հայաստանը անցյալի կաշկանդող գաղափարական շրջանակներից և ապահովել երկրի զարգացման նոր ուղի։ Նա Ադրբեջանի հետ մնայուն խաղաղության պայմանագրի ստորագրումը դարձրել է օրակարգի թիվ մեկ առաջնահերթությունը։
«Հայաստանի պարտությամբ ավարտված ղարաբաղյան 2-րդ պատերազմից հետո Փաշինյանի կառավարությունը, չնայած ներքին քաղաքական դժվարություններին, Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին իրատեսական հեռանկարով մոտենալու ունակություն է դրսևորել: Երկկողմ և բազմակողմ շրջանակներում այս իրատեսական տեսանկյունին համապատասխան դիրքորոշում է որդեգրել: Ի հակադրություն դրա՝ Ադրբեջանի ղեկավարությունը, չի խուսափել Հայաստանի հետ խաղաղությունը վտանգի տակ դնելուց՝ շրջանառության մեջ դնելով կոշտ հռետորաբանություն, որը կարող է խափանել Թուրքիայի՝ Հարավային Կովկասում կարգավորման գործընթացը»,- նշում է հոդվածի հեղինակը։
Հոդվածի «Ի՞նչ պետք է անի Թուրքիան» ենթաբաժնում հեղինակը նշում է, որ «Թուրքիան պետք է աջակցի Հայաստան-Ադրբեջան գործընթացի առկա տեմպին բոլոր կողմերով և պետք է առավելագույն ջանք գործադրի համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ ստորագրելու համար: Այս համատեքստում պետք է անպայման ձեռնարկի համաձայնագրի ստորագրմանը հյուրընկալելու նախաձեռնություններ։
Գոյություն ունեցող խաղաղության հիմքն ամրապնդելու նպատակով Թուրքիան պետք է հայտարարի Թուրքիա-Հայաստան սահմանը բացելու մասին և առանց ժամանակ կորցնելու պաշտոնապես հայտարարի, որ աջակցում է երկու երկրների միջև կարգավորման գործընթացին: Այս շրջանակում, փոխադարձ համաձայնության հիման վրա, պետք է ստանձնի երկու երկրներում դեսպանություններ բացելը, հետևաբար պաշտոնական և բաց դիվանագիտական հարաբերությունների հաստատումը:
Եվ վերջում հեղինակը ավելացնում է, որ Ադրբեջան-Հայաստան խաղաղությունը կարող է լավ հնարավորություն ստեղծել Թուրքիայի համար՝ ուժեղացնելով իր ազգային շահերը, հատկապես տարածաշրջանում և դրանից դուրս:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆաթիհ Ջեյլանը նշում է, որ Թուրքիան պիտի առավելագույն ջանք գործադրի խաղաղության համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ ստորագրելու համար:

Հայտնի լրագրող Մեհմեթ Չուբուքչուն նշել է, որ Թուրքիան իր դիրքորոշումը հաճախ համաձայնեցնում է Ադրբեջանի հետ, իսկ Ադրբեջանը դեմ է Հայաստանի հետ սահմանների բացմանը։

Բարչըն Յինանչը վերլուծել է Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները և դրանց ազդեցությունը տարածաշրջանի ու Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վրա:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ստամբուլի համալսարանի ուսանողները երթ են կազմակերպել, ինչից հետո բախումներ են սկսվել ուսանողների և ոստիկանական ուժերի միջև։
Ըստ Մեհմեթ Թաթլըի՝ քանի դեռ Թուրքիայում իշխանության ղեկին Էրդողանն է, պետք է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը լուծում տալ, քանի որ Էրդողանից հետո շատ դժվար կլինի հասնել լուծման։
Ֆաթիհ Ջեյլանը նշում է, որ Թուրքիան պիտի առավելագույն ջանք գործադրի խաղաղության համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ ստորագրելու համար:
Նշենք, որ Ստամբուլլի ընդդիմադիր քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել։
Հումանիտար օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք, հիգիենայի պարագաներ, նաև առաջին անհրաժեշտության այլ իրեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |