Քաղաքական16:40, 25 Մարտ 2025
Թուրք վերլուծաբան. «Էրդողանը ցանկանում է ձևավորել այնպիսի միապետական համակարգի մոդել, որը գործում է Ռուսաստանում»

«Halk TV»-ի վերլուծաբան Մեհմեթ Թեզքանը պնդում է, որ Թուրքիայի կառավարությունը նպատակ ունի ձևավորել այնպիսի միապետական համակարգի մոդել, որը գործում է Ռուսաստանում:
Ըստ նրա՝ այդ նպատակի համատեքստում պետք է դիտարկել Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումը, ապա կալանավորումը:
Թեզքանը հիշեցրել է, որ Թուրքիայի ու Ռուսաստանի իշխանությունների՝ երկրի ներսում վարած քաղաքականության մեջ բազմաթիվ նմանություններ կան, այդ թվում մամուլի ու ընդդիմության նկատմամբ ճնշումները:
Վերլուծաբանի խոսքերով՝ Իմամօղլուի կալանավորումից հետո սկսված բողոքի ակցիաները, ցույցերը կարծես թե խափանել են իշխանության ծրագրերը:
Թեզքանը շեշտել է, որ իշխանությունը կանգնած է ընտրության առաջ՝ կա՛մ լսել ժողովրդի ձայնը, կա՛մ փորձել լռեցնել ընդդիմությանը՝ շարունակելով ճնշման քաղաքականությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թեզքանը շեշտել է, որ իշխանությունը կանգնած է ընտրության առաջ՝ կա՛մ լսել ժողովրդի ձայնը, կա՛մ փորձել լռեցնել ընդդիմությանը՝ շարունակելով ճնշման քաղաքականությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Իսրայելի կողմից հրադադարի համաձայանգրի խախտումները։

Թուրքիայի 11-րդ նախագահն անդրադարձել է ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալությանը ր նշել, որ Թուրքիան չպետք է կորցնի օրենքը և արդարությունը, հակառակ դեպքում կպարտվի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի քաղաքական դաշտը վերջին շրջանում նոր լարվածության է հասել Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման հետևանքով:
Մամուլի հաղորդագրություն է հրապարակվել, որտեղ հերքվել է այն լրատվամիջոցների հրապարակումները, որոնք խեղաթյուրում են հայ-թուրքական սահմանի բացման իրադարձությունները։
Փաստացիորեն երկու տասնյակից ավելի նյութերում շրջանառվել են հայկական թեզերը։
Գիրքը տպագրվել է Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնադարմի հովանավորությամբ։
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իմամօղլուն ժամանակավորապես հեռացվել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |