Քաղաքական11:57, 26 Մարտ 2025
Le Monde. «Թուրքիան վերածվում է Ռուսաստանի և Ադրբեջանի»

Ֆրանսիական «Le Monde» պարբերականը Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ և նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումից հետո ուշագրավ հոդված է հրապարակել։ Հոդվածում առաջ է քաշվում այն միտքը, որ Թուրքիան ներքաշվել է անձնիշխանության մեջ, ինչպես Ռուսաստանում և Ադրբեջանում է։
Նշվում է, որ Իմամօղլուի կալանավորման գործողությունը փաստացիորեն նշանակում է Թուրքիայի անցում ավտորիտարիզմից դեպի անձնիշխանական ռեժիմ։
Հոդվածում արձանագրվում է, որ լրատվական միջոցները հսկվում են իշխանության կողմից.
«Այնուամենայնիվ, մինչ օրս ընդդիմությունը կարողացել էր ուժեղ թեկնածուներ առաջադրել: Սակայն Իմամօղլուին բանտ ուղարկելու դատավորի կայացրած որոշումը մտահոգություն առաջացրեց, որ Թուրքիան իր բազմակարծիք, բայց ճնշող համակարգից անցում է կատարում դեպի ռուսական կամ ադրբեջանական ոճի լիարժեք ավտորիտարիզմ»:
Համաձայն հոդվածի՝ Իմամօղլուի դեմ իրականացված գործողության նկատմամբ Արևմուտքը ցուցաբերել է անտարբեր արձագանք։
«Եվրամիությունն այս անգամ չցուցաբերեց այն դիրքորոշումը, որը ցուցաբերել էր Գեզիի ցույցերի ժամանակ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաքան Ֆիդանն ու Մարկո Ռոբիոն պայմանավորվել են սերտացնել թուրք-ամերիկյան համագործակցությունը։

Օրակարգում եղել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները:

Ապրիլի 15-ին Թուրքիայի նախագահի գլխավորությամբ տեղի կունենա հերթական նիստը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքական ԶԼՄ-ների համաձայն՝ 28 տարեկան Ադիրը կորել է Թուրքիա-Հայաստան սահմանն ապօրինի հատելիս:
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Դիմիտրիոս Խուպիսը մասնակցել է Դելֆիի 10-րդ տնտեսական ֆորումին, որտեղ անդրադառնալով Թուրքիային նշել է, որ այդ երկիրը շարունակական սպառնալիք է ներկայացնում։
Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |