Միջազգային12:24, 26 Մարտ 2025
Թրամփն ընդունել է Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու Թոմ Բարաքին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել է Անկարայում ԱՄՆ դեսպանի թեկնածու, գործարար 77-ամյա Թոմ Բարաքին: Նա մասնագիտությամբ իրավաբան է և իր կարիերան սկսել է Սաուդյան Արաբիայում։
ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի վարչակազմում ծառայել է որպես ներքին գործերի նախարարի խորհրդականի տեղակալ 1980-ականներին։
Թոմ Բարաքի, ինչպես նաև մյուս թեկնածուների հետ կազմակերպված հանդիպումների ընթացքում Թրամփը դրվատանքի խոսքեր է հնչեցրել Թուրքիայի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին։
Թուրքիայում ԱՄՆ դեպսանի թեկնածու Բարաքը շնորհակալություն է հայտնել Թրամփին իրեն վստահելու համար, միևնույն ժամանակ Թուրքիան բնորոշել է որպես «ամենահին քաղաքակրթություն ունեցող երկրներից»։
Թրամփն այդ խոսքերն անարձագանք չի թողել՝ ընդգծելով․ «Թուրքիան լավ երկիր է, որի ղեկավարը նույնպես լավն է»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ամերիկայում գործող հունական «Helenik» համալսարանը նամակ է հղել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի օրերս Վաշինգտոն կատարած պաշտոնական այցից հետո։

Նա մասնագիտությամբ իրավաբան է և իր կարիերան սկսել է Սաուդյան Արաբիայում։

Հաքան Ֆիդանը կհանդիպի ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և այլ բարձրաստիճան պաշտոնյանների հետ և կքննարկեն տարածաշրջանային ու գլոբալ հացեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նախագահները քննարկել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն զարգացնել համագործակցությունը «երկու պետություն, մեկ ազգ» հայեցակարգի շրջանակներում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |