Տնտեսական13:45, 26 Մարտ 2025
Թուրքիայի տնտեսական ցնցումների պատճառով տեքստիլ ընկերություն է սնանկացել

Թուրքիայում տեղի ունեցող տնտեսական ցնցումները բացասաբար են ազդել բազմաթիվ ընկերությունների գործունեության վրա՝ հանգեցնելով վերջիններիս սնանկացմանը։
Այս գործընթացից անմասն չի մնացել նաև թուրքական տեքստիլ արդյունաբերությունը, որի վառ օրինակ է Կեսարիայում գործող «YD Dokuma» ընկերությունը։
Այն երկար տարիներ հանդիսացել է Թուրքիայի տեքստիլ արդյունաբերության կարևորագույն կենտրոններից մեկը, որի արտադրանքը սպառվել է ոչ միայն Թուրքիայում, այլ նաև եվրոպական մի շարք երկրներում և հայտնի է եղել իր որակով ու մատչելիությամբ։
Վերջին տարիներին աճող տնտեսական դժվարությունները, ծախսերի աճը, փոխարժեքի տատանումները և համաշխարհային տնտեսական ճգնաժամը հանգեցրել են մի շարք ֆինանսական բարդությունների, որոնք ընկերությունը չի կարողացել հաղթահարել։
Նմանատիպ ընկերությունների սնանկացումը և փակվելը հանգեցրել են տասնյակ հազարավոր մարդկանց գործազրկությանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Գագաթնաժողովը կկայանա Հոնկոնգում մարտի 27-ին։

Նմանատիպ ընկերությունների սնանկացումը և փակվելը հանգեցրել են տասնյակ հազարավոր մարդկանց գործազրկությանը։

Իսկ 2023-ին եղել է Եվրոպայի գյուղատնտեսական արտադրանքի առաջատարը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նախագահները քննարկել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն զարգացնել համագործակցությունը «երկու պետություն, մեկ ազգ» հայեցակարգի շրջանակներում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |