Հասարակական10:53, 28 Մարտ 2025
Թուրքիան արտաքսել է հակակառավարական ցույցերը լուսաբանող BBC-ի լրագրողին

BBC-ի թուրքական ծառայության թղթակից Մարկ Լոուենը մեկնել էր Թուրքիա՝ լուսաբանելու Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումից և կալանավորումից հետո Թուրքիայում սկսված բողոքի ակցիաները և ցույցերը։
«BBC Türkçe»-ի թղթակիցը նշել է, որ մարտի 26-ին իրեն տարել են հյուրանոցից, 17 ժամ պահել և հաջորդ օրը հայտնել, որ արտաքսում են Թուրքիայից, քանի որ նա վտանգ է ներկայացնում հասարակական կարգի համար։
Կատարվածի առնչությամբ Լոուենը նշել է․ «Կալանավորվել և արտաքսվել մի երկրից, որտեղ ապրել ես 5 տարի և մեծ սեր էիր տածում, անասելի մտահոգիչ է: Մամուլի ազատությունը և անաչառ լրատվությունը կարևոր են բոլոր ժողովրդավարությունների համար»:
«BBC News»-ի գործադիր տնօրեն Դեբորա Թյորնեսը հայտնել է, որ կատարվածը խորապես մտահոգիչ է և դա կքննարկեն Թուրքիայի իշխանությունների հետ։
Նա նաև հավելել է, որ Մարկը շատ փորձառու թղթակից է, ով լավ գիտի Թուրքիան: Ոչ մի լրագրողի հետ չպետք է այդպես վարվեն միայն իր գործն անելու համար:
«Մենք շարունակելու ենք անաչառ և արդարացիորեն հաղորդել Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները»,- նշել է տնօրենը:
Ըստ նրա դիտարկման՝ անցյալ շաբաթ սկսված բողոքի ցույցերի ընթացքում ավելի քան 1800 մարդ բերման է ենթարկվել, այդ թվում՝ բազմաթիվ լրագրողներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայում ընթացող բողոքի ակցիաները Պիկաչուի մասնակցությամբ մեծ տարածում են գտել և քննարկվել թուրքական մեդիայում։

Թուրքիայի նախագահը նշել է, որ շատ նահանգներում՝ Ստամբուլից մինչև Մարդին ու Հաթայ, դարեր շարունակ գոյակցում են էզանը, հազանն ու զանգը։

«BBC News»-ի գործադիր տնօրեն Դեբորա Թյորնեսը հայտնել է, որ կատարվածը խորապես մտահոգիչ է և դա կքննարկեն Թուրքիայի իշխանությունների հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նախագահները քննարկել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն զարգացնել համագործակցությունը «երկու պետություն, մեկ ազգ» հայեցակարգի շրջանակներում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |