Քաղաքական11:54, 31 Մարտ 2025
Իսրայելի ԱԳ նախարար. «Էրդողանը վտանգավոր է և՛ տարածաշրջանի, և՛ իր ժողովրդի համար»

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը X-ի միկրոբոլոգում անդրադարձել է ի պաշտպանություն Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի Թուրքիայում տեղի ունեցող բողոքի ակցիաներին և ցույցերին։ Նա մասնավորապես նշել է, որ բոլորը տեսնում են, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ ինչպես վարվեց Պիկաչուի հետ։
Հիշեցնենք, որ Անթալիայում ընթացող բողոքի ակցիային մասնակցել է նաև հայտնի պոկեմոն Պիկաչուն, որը լայն տարածում է գտել թուրքական մեդիայում և դարձել օրվա թոփ թեմա։ Տարածվել են տեսանյութեր և լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես է Պիկաչուն ակցիայի մասնակիցների հետ փախչում ոստիկաններից։
Նա գրառման մեջ մասնավորապես նշել է. «Բոլորը տեսան նրա իրական դեմքը: Բռնապետ Էրդողանը բացահայտեց իր հակասեմական դեմքը: Ինչպես ակնհայտ երևում է այս օրերին, Էրդողանը վտանգավոր է և՛ տարածաշրջանի, և՛ իր ժողովրդի համար: Հուսանք, որ ՆԱՏՕ-ի դաշինքի երկրները դա կհասկանան հնարավորինս շուտ»։
Իսրայելի արտաքին գործերի նախարարի գրառումից հետո Թուրքիայի արտաքին գերատեսչությունն է հանդես եկել գրավոր հայտարարությամբ, որտեղ նշվում է. «Մենք մերժում ենք (Իսրայելի վարչապետ Բենիամին) Նեթանյահուի կառավարության արտաքին գործերի նախարարի լկտի/ամբարտավան հայտարարությունը»։ Այս անհիմն մեղադրանքները Նեթանյահուի և նրա համախոհների կողմից կատարված հանցագործությունները կոծկելու ջանքերի մի մասն են։
Հայտարարության մեջ նշվում է, որ այս դիրքորոշումը խորացնում է անհանգստությունն առ այն, որ Իսրայելը կարագացնի Գազայում իրագործած «ցեղասպանությունը» և կակտիվացնի իր գործունեությունը տարածաշրջանի մյուս երկրներին ապակայունացնելուն ուղղված իր գործունեությունը։
Նաև ընդգծվել է, որ Թուրքիան կշարունակի կանգնել Իսրայելի թիրախում գտնվող քաղաքացիների կողքին և պաշտպանել նրանց իրավունքները։
Իրար հաջորդող հայտարարություններից հետո Իսրայելի արտաքին գործերի նախարարությունն է մեջբերել է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը և գրել.
«Ի՞նչն էր անհանգստացնում Թուրքիայի ԱԳՆ-ին: Ահա բռնապետի խոսքերը պարզաբանելու մի եղանակ. Հստակեցրեք, որ Էրդողանը հակասեմիտ չէ, որ նա հրեական պետության հանդեպ մոլեգին ատելություն չի տածում: Բոլորին է հայտնի, թե Էրդողանն ինչ է արել տարածաշրջանի ազգերին ու ժողովուրդներին՝ Կիպրոսից մինչև Սիրիա։
Բոլորը տեսնում են, թե ինչ է նա անում իր ժողովրդի (Պիկաչուի) հետ, և բոլորը գիտեն, թե ինչ են ուզում անել հրեական պետության հետ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպման օրակարգում են լինելու տարածաշրջանային և միջազգային զարգացուները, ինչպես նաև Թուրքիա-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունները:

Հանդիպումը տեղի է ունեցել Ռամադանի տոնի առթիվ:

Արմին Լաշետը նշել է, որ արտաքին քաղաքականությունը պետք է ուշադիր գնահատվի, քանի որ մի շարք հարցերում կա Թուրքիայի կարիքը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |