Ռազմական11:16, 01 Ապրիլ 2025
Օջալանի զենքերը վայ դնելու կոչին 2 խումբ կարող է ընդդիմանալ

Թուրքական «Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Միջանկյալ նշենք, որ Օջալանը նման կոչով էր հանդես եկել փետրվարի 27-ին, երբ Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) 7 հոգուց կազմված պատվիրակությունը մեկնել էր Մարմարա ծովի Իմրալը կղզի։ Նշենք, որ 26 տարի է, ինչ Օջալանը դատապարտված է ցմահ ազատազրկման։
Ըստ լրագրողի՝ այս թեմայի վերաբերյալ կան կուլիսային տեղեկություններ։
Նա մասնավորապես նշել է. «Մինչ ակնկալվում է, որ PKK-ն զենքերը վայր կդնի, ես չեմ ուզում եփած ապուրի վրա ջուր լցնել, բայց ասվում է, որ երկու խումբ կարող են ընդդիմանալ PKK-ի՝ զենքերը վայր դնելու որոշմանը, մեկը Իրանի հետ համագործակցող թևն է, մյուսը՝ Դերսիմի խմբավորումը»։
Նա նաև հավելել է, որ ՔԲԿ-ի համագումարին շատ ժամանակ չի մնացել և եթե Քանդիլում ինչ-որ մեկը դիմադրի զենքերը վայր դնելու որոշմանը, նա կդիմադրի Օջալանին։
«Դա կլինի կազմակերպության հիմնադրի կամքի դեմ պատերազմ և ցանկացած ոք, ով դեմ է զենքերը վայր դնելու որոշմանը, կրելու է դրա հետևանքները»,- նշել է Սելվին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:

Մասնավորապես Անկարայի և Բաղդատի օրակարգայն հարցերի թվում է 3 համաձայանգրի քննարկումը և իրագործումը, որոնք վերաբերում են ռազմական ոլորտին։

Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Ավտոբուսը պատկանում է թուրքական «Başak» տուրիստական ընկերությանը։
Հանդիպման օրակարգում են լինելու տարածաշրջանային և միջազգային զարգացուները, ինչպես նաև Թուրքիա-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |