Միջազգային11:40, 01 Ապրիլ 2025
Ֆրանսիան և Թուրքիան կհամագործակցեն միջուկային բժշկության ոլորտում

Ֆրանսիական միջուկային բժշկության համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը՝ «Curium Pharma»-ն ձեռք է բերել Ստամբուլում գործող «Eczacıbaşı-Monrol Nükleer Ürünler» փակ բաժնեիտրական ընկերությունը։ Նշենք, որ ընկերությունը մասնագիտացած է քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրության մեջ։
«Eczacıbaşı-Monrol»-ը «Lutetium-177» (Lu177) իզոտոպի մի քանի արտադրողներից մեկն է աշխարհում և ընկերության կողմից մշակված «Ga-68 գեներատորը» օգտագործվում է քաղցկեղի որոշ տեսակների վաղ ախտորոշման մեջ։
Նշվում է, որ ֆրանսիական ընկերության հետ գործարքի արդյունքում Թուրքիան կդառնա ոչ միայն սեփական կարիքները բավարարող երկիր, այլ նաև գիտահետազոտական բազա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։

Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։

Ամերիկայում գործող հունական «Helenik» համալսարանը նամակ է հղել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի օրերս Վաշինգտոն կատարած պաշտոնական այցից հետո։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |