Քաղաքական13:38, 07 Ապրիլ 2025
Իրանցի ցուցարար. «Էրդողանը տարածաշրջանը տանում է դեպի անկայունացում»

Մարտի 28-ին՝ մահմեդականների պահքի ամսվա՝ Ռամադանի վերջին ուրբաթ օրը հազարավոր մարդիկ հավաքվել էին Թեհրանի կենտրոնական փողոցներում՝ մասնակցելու «Ալ Ղոդսի» (Երուսաղեմ) օրվա ավանդական քայլարշավին, որով իրենց աջակցությունն ու համերաշխությունն էին հայտնում Պաղեստինի ժողովրդին։ Այդ օրը, բացի Իրանից մի շարք այլ իսլամական երկրներում ևս նշվում է որպես Պաղեստինի օր՝ նպատակ ունենալով ընդգծելու Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքներում կիրառվող բռնությունների դեմ համընդհանուր բողոքը։
Միջոցառումը վերածվել էր ոչ միայն կրոնական և քաղաքացիական քայլարշավի, այլև քաղաքական հարցերի վերաբերյալ տեսակետների արտահայտման հարթակի, որտեղ մարդիկ բարձրաձայնում էին իրենց անհամաձայնությունն Իսրայելի գործողություններին, քննադատում տարածաշրջանային լռությունը, գործողությունների բացակայությամբ սին հայտարարություններն ու ընդգծում տարբեր պետությունների, այդ թվում՝ Հայաստանի նշանակությունն ու դերը այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում՝ որպես Իրանի բարեկամ պետություն:
Այդ օրվա միջոցառումներին մասնակցելու և լուսաբանելու նպատակով Իրանի մշակույթի և հարաբերությունների կենտրոնի հրավերով Թեհրանում էր գտնվում նաև Region Monitor-ի թղթակիցը, որը զրուցել է ցույցի մասնակիցների հետ՝ հասկանալու և փոխանցելու համար նրանց տրամադրությունները, տեսակետները և ամենամյա ցույցերին մասնակցելու գլխավոր նպատակը:
Քայլարշավի ընթացքում որոշ մասնակիցներ բացահայտ դիրքորոշում էին հայտնում նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ՝ մատնանշելով նրա վարած քաղաքականության ոչ հետևողական բնույթը։ Ցուցարարներից մեկը, որը բարձրացրել էր Էրդողանի լուսանկարը՝ «դիզլայքի» (Dislike) նշանով, շեշտում էր, որ Թուրքիայի ղեկավարությունը տարածաշրջանի շահերը զոհաբերում է իշխող կուսակցական շահերի համար։
Թղթակցի այն հարցին, թե ինչ ուղերձ ունի Իսրայելի և Թուրքիայի առաջնորդների նկարներով պաստառները պարզելը, իսկ Էրդողանի պատկերին ավելացված «dislike» ժեստը, երիտասարդ ցուցարար Ալին, պատասխանեց.
«Ես առաջարկում եմ պարոն Էրդողանին, որ իր քաղաքական նկատառումներից ելնելով՝ հաշվի չառնի միայն իր կուսակցական շահերը, այլև հաշվի նստի տարածաշրջանի բոլոր երկրների շահերի հետ:
Որքան տարածաշրջանը հանդարտ լինի՝ Ռուսաստանից մինչև Հայաստան, Լիբանան և Սիրիա, այնքան երկրների տնտեսական զարգացումը վերելք կապրի»։
Բացի այդ Ալին նշեց, որ Էրդողանի որդեգրած քաղաքականությունը խաթարում է տարածաշրջանի կայունությունն ու խոչընդոտում տարածաշրջանի երկրների զարգացումը:
«Էրդողանը քաղաքական վայրիվերումներով տարածաշրջանը տանում է դեպի անկայուն վիճակի և լարվածությունների»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը դիվանագիտական նոտա է հղել 6 երկրի՝ նախազգուշացնելով, որ Իրանին հարվածելու համար ԱՄՆ-ի կողմից իրենց օդային և կամ ցամաքային տարածքի օգտագործումը որակվելու է որպես «թշնամական քայլ»:

Մարտի 28-ին՝ մահմեդականների պահքի ամսվա՝ Ռամադանի վերջին օրը Թեհրանում մեծ ցույց էր` ի աջակցություն պաղեստինցիների:

Թուրքական արմատներով բրիտանացի գրողը Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հոդոված է հրապարակել «Financial Times»-ում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայում իշխող կուսակցության Գազիանթեփի պատգամավոր Ալի Շահինը կիսվել է Գլեն Ֆրեդերիկ Մաթեսոնի պատմությամբ
Շարայի այցի վերաբերյալ համապատասխան հայտարարությունը տարածվել Սիրիայի ԱԳՆ-ի կողմից, որտեղ սակայն օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն նշվել:
Թուրքական արմատներով բրիտանացի գրողը Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հոդոված է հրապարակել «Financial Times»-ում։
Մարտի 28-ին՝ մահմեդականների պահքի ամսվա՝ Ռամադանի վերջին օրը Թեհրանում մեծ ցույց էր` ի աջակցություն պաղեստինցիների:
Իրանը դիվանագիտական նոտա է հղել 6 երկրի՝ նախազգուշացնելով, որ Իրանին հարվածելու համար ԱՄՆ-ի կողմից իրենց օդային և կամ ցամաքային տարածքի օգտագործումը որակվելու է որպես «թշնամական քայլ»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |