Հասարակական16:42, 07 Ապրիլ 2025
Օսմանյան բանակի հայ սպայի թոռը դարձել է Թուրքիայի քաղաքացի

Օսմանյան բանակի հայ սպա Միհրան Մեսրոպյանի թոռը՝ ամերիկահայ փաստաբան Գլեն Ֆրեդերիկ Մաթեսոնը, դարձել է Թուրքիայի Հանրապետության քաղաքացի։ Նրա պապը ծառայել է Գալիպոլիի, Սիրիայի, Պաղեստինի և Արևելյան ռազմաճակատներում։
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Գազիանթեփի պատգամավոր Ալի Շահինը կիսվել է Գլենի պատմությամբ՝ նշելով. «Հպարտ եմ, որ դեր եմ խաղացել նրա թուրքական քաղաքացիություն ստանալու ճանապարհին»։ Գլենը, ով ընտրել է «Մուրադ» անունը՝ ի պատիվ Սուլթան Մուրադի, արտահայտել է իր երջանկությունը՝ ասելով. «Սա իմ կյանքի ամենաերջանիկ պահն է»։
Ո՞վ էր Միհրան Մեսրոպյանը
Միհրան Մեսրոպյանը ծնվել է 1889 թվականին Աֆյոնքարահիսարում հայ վաճառականի ընտանիքում։ Նա ծառայել է որպես օսմանյան բանակի սպա Գալիպոլիի, Սիրիայի, Պաղեստինի և Արևելյան ռազմաճակատներում, և որպես ճարտարապետ։
Սովորել է Սանայի-ի Նեֆիսե Մեքթեբի դպրոցում, որն այժմ հայտնի է որպես Միմար Սինան գեղարվեստի համալսարան։ Ավարտելուց հետո նա 1909 թվականին նշանակվել է Իզմիրի քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ և ղեկավարել բազմաթիվ ճարտարապետական նախագծեր քաղաքում։ Իզմիրում անցկացրած տարիներից հետո նա նշանակվել է Պալատի գլխավոր ճարտարապետ Ստամբուլում՝ Սուլթան Մեհմեդ Ռեշադի կառավարման ժամանակ։
1920 թվականին Մեսրոպյանն իր ընտանիքի հետ տեղափոխվել է Ստամբուլի Ուսկյուդար թաղամաս, իսկ 1921 թվականին կնոջ և երկու որդիների հետ արտագաղթել է Միացյալ Նահանգներ։ Այնտեղ նա դարձել է Հենրի Վարդմանի՝ ժամանակի առաջատար կապալառուներից մեկի գլխավոր ճարտարապետը, ով կառուցել է Վաշինգտոնի ամենահայտնի շենքերից մի քանիսը։ Մեսրոպյանը մասնակցել է Քարլտոն հյուրանոցի, Դյուպոն շրջանի շենքերի, Հեյ-Ադամս հյուրանոցի, Վարդման աշտարակի (այժմ գործում է որպես Մարիոթ Վարդման Պարկ հյուրանոց) և Սեդվիկ Գարդենսի նախագծման աշխատանքներին։
Սպիտակ տան դիմաց գտնվող հյուրանոցը, որն այսօր հայտնի է որպես «Սենթ Ռեջիս», դարձել է Մեսրոպյանի հայտնի շենքերից մեկը Վաշինգտոնում։ Նույնիսկ Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո Մեսրոպյանը պահպանել է իր կապերը Թուրքիայի իր ընկերների հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում իշխող կուսակցության Գազիանթեփի պատգամավոր Ալի Շահինը կիսվել է Գլեն Ֆրեդերիկ Մաթեսոնի պատմությամբ

Մարտի 28-ին՝ մահմեդականների պահքի ամսվա՝ Ռամադանի վերջին օրը Թեհրանում մեծ ցույց էր` ի աջակցություն պաղեստինցիների:

Ռամադանի միայն 5-րդ օրը գրանցվել է ընդհանուր առմամբ 583 ավտոպատահար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայում իշխող կուսակցության Գազիանթեփի պատգամավոր Ալի Շահինը կիսվել է Գլեն Ֆրեդերիկ Մաթեսոնի պատմությամբ
Մարտի 28-ին՝ մահմեդականների պահքի ամսվա՝ Ռամադանի վերջին օրը Թեհրանում մեծ ցույց էր` ի աջակցություն պաղեստինցիների:
Իրանը դիվանագիտական նոտա է հղել 6 երկրի՝ նախազգուշացնելով, որ Իրանին հարվածելու համար ԱՄՆ-ի կողմից իրենց օդային և կամ ցամաքային տարածքի օգտագործումը որակվելու է որպես «թշնամական քայլ»:
Շարայի այցի վերաբերյալ համապատասխան հայտարարությունը տարածվել Սիրիայի ԱԳՆ-ի կողմից, որտեղ սակայն օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն նշվել:
Թուրքական արմատներով բրիտանացի գրողը Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հոդոված է հրապարակել «Financial Times»-ում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |