Քաղաքական14:57, 08 Ապրիլ 2025
The Economist. «Թուրքիան ու Իսրայելը նախապատրաստվում են զսպման, այլ ոչ թե պատերազմի»

Անգլիական «The Economist» ամսագիրը վերլուծական հոդված է հրապարակել Սիրիայի շուրջ Թուրքիայի և Իսրայելի միջև աճող լարվածության վերաբերյալ։
Մասնավորապես, նշվում է, որ Թուրքիան և Իսրայելն ունեն «հակասություններ» Սիրիայի ղեկավարության հարցում և Թուրքիան «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) սիրիական թևերին՝ «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերին» (YPG) և «Սիրիայի ժողովրդավարական ուժերին» (SDG) դիտարկում է որպես լուրջ սպառնալիք, քանի որ նրանք Իսրայելի հետ ունեն սերտ հարաբերություններ։ Միջանկյալ նշենք, որ Թուրքիան «ՔԲԿ»-ն համարում է ահաբեկչական կազմակերպություն։
Նշվում է, որ Թուրքիան, միանշանակ, լուրջ է վերաբերվում այդ ռիսկին և այդ իրավիճակը հարաբերություններում նոր լարվածություն է ստեղծել։
Հոդվածում ուշադրություն է հրավիրվում այն փաստին, որ թուրք-իսրայելական հարաբերություններն արդեն «թունավորվել» են Գազայի վրա հարձակումներից հետո և նշվում է, որ այս նոր զարգացումները կարող են էլ ավելի վատթարացնել հարաբերությունները, բայց ուղիղ հակամարտությունը քիչ հավանական է։
Ընդգծվում է, որ ՆԱՏՕ-ի մեծությամբ երկրորդ բանակի և տարածաշրջանում Ամերիկայի գլխավոր դաշնակցի միջև իրական զինված հակամարտությունը քիչ հավանական է և երկու կողմերն էլ նախապատրաստում են զսպման, այլ ոչ թե պատերազմի։
Հոդվածում անդրադարձ կա նաև թուրք-ամերիկյան հարաբերություններին և «F-35» կործանիչների վաճառքին։ Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեսնում է որպես «հին ընկեր» և կարծում է, որ նրա նախագահությամբ ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները կարող են բարելավվել՝ ներառյալ «F-35» կործանիչների վաճառքի արգելքի վերացումը։
Հոդվածում շեշտվում է, որ Էրդողանը նույնպես ձգտում է ամրապնդել իր հարաբերությունները Եվրոպայի հետ և Եվրոպայից ակնկալիքներ ունի անվտանգության երաշխիքների վերաբերյալ, հատկապես ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում։ Որպես ամփոփում նշվում է, «հազիվ թե Էրդողանը վտանգի ենթարկի այս ամենը՝ պատերազմելով Իսրայելի հետ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |