Քաղաքական13:26, 09 Ապրիլ 2025
ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները 2-րդ անգամ կհանդիպեն Ստամբուլում

Թուրքական պետական «Anadolu» պետական լրատվական գործակալության հաղորդած տեղեկության համաձայն՝ ապրիլի 10-ին Ստամբուլի ՌԴ գլխավոր հյուպատոսությունում 2-րդ անգամ կհանդիպեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները։
Հիշեցնենք, որ Ստամբուլում պատվիրակությունների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել սույն թվականի փետրվարի 27-ին։
Ստամբուլում կայանալիք հանդիպմանը ռուսական պատվիրակությունը կգլխավորի Ալեքսանդր Դարչիևը, ով ինչպես ակնկալվում է, կստանձնի Ռուսաստանի դեսպանի պաշտոնը Վաշինգտոնում:
ԱՄՆ-ի պատվիրակությունը կգլխավորի Ռուսաստանի և Կենտրոնական Եվրոպայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Կուլտերը։
ԱՄՆ պետդեպի խոսնակ Թեմմի Բրյուսը լրագրողներին տված մամլո ասուլիսում հայտնել է, որ հանդիպման օրակարգում չկա ուկրաինական թեման։ Ըստ նրա՝ բանակցությունների ընթացքում չեն լինելու քաղաքական կամ անվտանգային թեմաներ։
Բանակցություններն ուղղված կլինեն բացառապես երկու երկրների դիվանագիտական առաքելությունների համագործակցությանը, որոնք կարող են հանգեցնել նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության ձեռքբերմանը։
Մամլո ասուլիսում անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայի դերակատարությանը Սիրիայի հարցում, ինչի կապակցությամբ Բրյուսը նշել է․ «Թուրքիան միանշանակ դաշնակից է և բարեկամ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։

Ըստ պրոֆեսորի՝ Ահմեդ ալ-Շարայի կողմից ձևավորված նոր կառավարությունում կան Թուրքիայի քաղաքացիներ, ինչն ավելի է մեծացրել Թուրքիայի ազդեցությունը։

Փաստաթղթերը ստորագրվել են թուրքական «ESTA» և իստալական «Micoperi» ընկերությունների հետ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Միջոցառումները ոգեշնչված են Դինքի 1996-ին «Ակօս»-ում հրապարակված «23,5 ապրիլ» հոդվածից։
Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |