Ռազմական17:24, 09 Ապրիլ 2025
Իսրայելը փորձում է արգելափակել F-35-ների վաճառքը Թուրքիային

Սիրիայում Թուրքիա-Իսրայել լարվածության ֆոնին Իսրայելը միջոցներ է ձեռնարկում Անկարայի դեմ: Մասնավորապես ըստ իսրայելական մամուլի՝ Իսրայելը փորձում է խոչնդոտել ամերիկյան գերժամանակակից F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային:
Այդ կործանիչները հնարավոր վաճառքը Թուրքիային նորից օրակարգ մտավ Դոնալդ Թրամփի վերընտրվելուց հետո: Ամերիկյան որոշ շրջանակներ սկսեցին խոսել այդ կործանիչների վաճառքի մասին Թուրքիային:
Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Իսրայելի փորձերի մասին պնդումները կիսել է Կատարում գործող «Middle East Eye» լրատվական կայքը: Նա մեջբերել է երկու բարձրաստիճան արևմտյան պաշտոնյաների խոսքերը: Ըստ նրանց՝ Իսրայելն անհանգստացած է Սիրիայում Թուրքիայի աճող ազդեցությունից։ Իսրայելը ճնշում է գործադրում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վրա, որպեսզի վերջինս արգելափավկի Թուրքիային F-35 կործանիչների վաճառքը։
Նշվել է, որ Իսրայելը մտավախություն ունի, որ Թուրքիային Ռուսաստանից գնած ՀՕՊ համակարգերը, ինչպես նաև սեփական արտադրության ՀՕՊ համակարգերը կտեղակայի Սիրիայի տարածքում, ինչն ուղիղ սպառնալիք է Իսրայելի համար: Մտավախություն կա, որ Թուրքիան F-16 կործանիչներ կտեղակայի սիրիական ռազմաբազաներում:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել էին Սիրիայի Համան և Տիասի (T4) ռազմակայաններին։ Նշված «T4» ռազմաբազայում Թուրքիան նախատեսում է մոտ ապագայում տեղակայել իր ստորաբաժանումները, այդ թվում՝ հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), ինչպես նաև «Hisar» տիպի հակաօդային համակարգեր։
Արևմտյան պաշտոնյաների փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն MEE-ին ասել է, որ Իսրայելը սահմանափակ ժամանակ ուներ հարձակվելու T4 բազայի վրա՝ նախքան թուրքական ուժերը կտեղակայվեին այնտեղ:
Զուգահեռաբար տեղեկություններ էին պտտվում, որ Թուրքիան նախատեսում է ռազմաբազայում տեղակայել բազմաշերտ հակաօդային պաշտպանություն՝ ներառյալ ռուսական «S-400» զենիթահրթիռային համալիրներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նիկոս Դենդիասը համեմատականներ է անցկացրել Եվրոպայի և Թուրքիայի ռազմարդյունաբերական կարողություններիի միջև:

Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտո. «Մենք ցանկանում ենք օգտվել Թուրքիայի ռազմարդյունաբերությունից»:

ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ֆիդանը և Լավրովը քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունները և ռուս-ուկրաինական հակամարտությունը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ եվրաանդամակցության հարցն իրենց համար շարունակում է մնալ ռազմավարական նպատակ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիա-Հայաստան օրակարգային հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |