Ռազմական13:08, 09 Ապրիլ 2025
Թուրքիան ամենաշատ զենք ունեցող երկրների ցանկում 10-րդն է

Աշխարհում օրեցօր արագանում է սպառազինությունների մրցավազքը։ Երկրներն ավելացնում են հրազենի քանակը, որը մեծ նշանակություն ունի ոչ միայն քանակական, այլ նաև ռազմավարական գերազանցության տեսանկյունից։ Միջազգային զեկույցների համաձայն՝ հրապարկվել է ամենաշատ զենք ունեցող 30 երկրների ցանկը։
Առաջին տեղոււմ ԱՄՆ-ն է, որն ունի 393.3 մլն միավոր զենք։ 2-րդ տեղում Հնդկաստանն է՝ 71.1 մլն, իսկ 3-րդ տեղում Չինաստանն է՝ 49.3 մլն միավոր զենքով։
4-րդ տեղում Պակիստանն է՝ 43.9 մլն միավոր զենքով։ Հնգյակը եզրափակում է Ռուսաստանը՝ 17.6 մլն միավոր զենքի քանակությամբ։
Ռուսաստանին հաջորդում են Բրազիլիան (17.5 մլն), Մեքսիկան (16.8 մլն), Գերմանիան (15.8 մլն) և Եմենը (14.9 մլն)։
Տասնյակը եզրափակում է Թուրքիան՝ 13.2 մլն միավոր զենքով։
Ցանկում վերջին տեղը զբաղեցնում է Անգոլան՝ 3 մլն միավոր զենքով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Միջոցառումները ոգեշնչված են Դինքի 1996-ին «Ակօս»-ում հրապարակված «23,5 ապրիլ» հոդվածից։
Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |