Քաղաքական10:01, 10 Ապրիլ 2025
Օջալանի հետ բանակցող թուրք ընդդիմադիրները կհանդիպեն Էրդողանի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 10-ին հանդիպում կունենա «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության կուսակցության» (DEM) պատվիրակության հետ։ Հանդիպումը կկայանա տեղական ժամով 14:30-ին, Անկարայի նախագահականի գրասենյակում։
Հանդիպմանը մասնակցելու են «DEM»-ի անդամներ Սըրրը Սյուրեյա Օնդերը և Փերվին Բուլդանը, որոնք «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ բանակցությունների համար ձևավորված «Իմրալըի պատվիրակության» անդամներ են։
Ապրիլի 9-ին էլ Էրդողանը, անդրադառնալով հանդիպման հնարավորությունը, անձամբ ևս նշել էր, որ հաջորդ օրն այն կայանալու է:
Հիշեցնենք, որ Օջալանի հետ բանակցությունների արդյունքում PKK-ի զենքերը վայր դնելու վերաբերյալ հայտարարություն եղավ անձամբ հենց իր՝ հիմնադիր-ղեկավարի կողմից: Նման հայտարարությունից հետո DEM կուսակցությունը հայտնեց, որ շարունակելու է երկրի իշխանությունների հետ աշխատանքներ իրականացնելու եզրեր գտնել տեղի ունեցողին համապատասխան կերպով արձագանքելու և այդ ուղղությամբ աշխատանքներ տանելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։

Ըստ պրոֆեսորի՝ Ահմեդ ալ-Շարայի կողմից ձևավորված նոր կառավարությունում կան Թուրքիայի քաղաքացիներ, ինչն ավելի է մեծացրել Թուրքիայի ազդեցությունը։

Փաստաթղթերը ստորագրվել են թուրքական «ESTA» և իստալական «Micoperi» ընկերությունների հետ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Միջոցառումները ոգեշնչված են Դինքի 1996-ին «Ակօս»-ում հրապարակված «23,5 ապրիլ» հոդվածից։
Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |