Քաղաքական17:49, 10 Ապրիլ 2025
Թուրքիան և Իսրայելը Սիրիայում իրավիճակի սրումը կանխելու նպատակով խորհրդակցություն են անցկացրել Բաքվում

Թուրքիայի և Իսրայելի ներկայացուցիչներն առաջին անգամ հանդիպել են Ադրբեջանում՝ քննարկելու Սիրիայում թուրքական և իսրայելական զորքերի միջև հակամարտությունը դադարեցնելու մեխանիզմը։ Այդ մասին հայտնել է թուրքական Sabah-ը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին։
«Ադրբեջանում տեղի է ունեցել առաջին տեխնիկական հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է Սիրիայում անցանկալի միջադեպերից խուսափելու համար Թուրքիայի և Իսրայելի միջև հակամարտությունների կարգավորման մեխանիզմը»,- փոխանցել է թուրքական թերթը։
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հաստատել էր, որ Անկարան տեխնիկական կապեր է պահպանում Իսրայելի հետ՝ Սիրիայում թյուրըմբռնումները կանխելու համար:
Հիշեցնենք, որ այդ թեմայով հայտարարություն էր արել նաև Ադրբեջանի նախագահը՝ նշելով, որ Թուրքիայի և Իսրայելի միջև լարվածությունը Բաքվի համար շատ տագնապալի է և մտահոգիչ։ Ըստ նրա` Թուրքիայի և Իսրայելի միջև առաջին հաջող հաշտեցմանը որոշ չափով նպաստել է Ադրբեջանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:

Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Հոդվածում նշվում է, որ մինչ մյուս գլոբալ տերությունները վերանայում են իրենց աֆրիկյան ռազմավարությունները, Անկարան իրեն դիրքավորում է որպես միջնորդ:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ողջ Եվրոպայում կապույտ քարտ ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներից 547․790-ը բնակվում է Գերմանիայում։ Նրանցից 18․000-ը կրկին դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |