Տնտեսական15:16, 10 Ապրիլ 2025
2025-ի 1-ին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանումը կազմել է 106.000 դոլար

Թուրքիայի առևտրի նախարարության և արտահանողների միության հրապարակած տվյալների հիման վրա պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հրապարակել է 2025-ի առաջին եռամսյակում Թուրքիայի սահմանակից երկրների հետ արտահանման ծավալների ցուցանիշները։
Մասնավորապես նշվում է, որ հունվարից մինչ մարտ Թուրքիան սահմանակից երկրներ՝ Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, Իրան, Իրաք, Սիրիա և Հունաստան իրականացրել է 6 մլրդ 243 մլն դոլարի արտահանում։ Նշենք, որ 2024-ի նույն ժամանակատվածի համեմատ արտահանման ծավալներն ավելացել են 5.6%-ով։
Արտահանման ծավալները նախորդ տարվա հունվար-մարտ ամիսներին կազմել են 5 մլրդ 910 մլն դոլար։
Ամենաշատ արտահանումն 2025-ի առաջին եռամսյակում իրականացվել է Իրաք՝ 2 մլրդ 563 մլն դոլար։ Իրաքին հաջորդում է Բուլղարիան՝ 1 մլրդ 176 մլն դոլարով, Հունաստանը՝ 910 մլն դոլարով։ Հունաստանին հաջորդում է Իրանը՝ 544 մլն դոլար և Վրաստանը՝ 539 մլն դոլար։
Սիրիա արտահանման ծավալները նկատելիորեն աճել են։ Մասնավորապես 2024-ի առաջին եռամսյակում արտահանման ծավալները կազմել են 386 մլն դոլար, իսկ 2025-ի առաջին եռամսյակում այն ավելացել է 31.2%-ով՝ հասնելով 507 մլն դոլարի։
Սիրիային հաջորդում է Հայաստանը, որտեղ կատարվել է 106.000 դոլարի արտահանում։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:2024-ին արտահանումը Հայաստան կազմել էր՝ 124.000 դոլար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների ու Սոմալիի հանքային և բնական պաշարների նախարարությունների միջև էներգետիկ համագործակցության համաձայնագիր է կնքվել:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:

Փորձագետները նշում են, որ այս քայլը կարող է հանգեցնել կիտրոնի գների կտրուկ անկման։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը նշել է, որ եվրաանդամակցության հարցն իրենց համար շարունակում է մնալ ռազմավարական նպատակ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիա-Հայաստան օրակարգային հարցեր։
Ֆիդանը և Լավրովը քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունները և ռուս-ուկրաինական հակամարտությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |