Քաղաքական11:24, 10 Ապրիլ 2025
Ֆիդան. «Սիրիայում որևէ պետության հետ կոնֆլիկտի մտադրություն չունենք»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հարցազրույց է տվել «CNN Turk»-ին։ Հարցազրույցի ընթացքում Ֆիդանն անդրադարձել է Սիրիայում և Գազայում տիրող իրավիճակին։
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ իրենք Սիրիայում որևէ պետության հետ կոնֆլիկտի մեջ մտնելու մտադրություն չունեն ու անընդունելի է համարել այն, որ Իրսայելը փորձում է սադրանքներ հրահրել Սիրիայում։
«Որպես Թուրքիա՝ մենք Սիրիայում հակամարտությունների մտադրություն չունենք ոչ միայն Իսրայելի, այլև տարածաշրջանի որևէ երկրի հետ։ Բայց մենք չենք կարող ականատես լինել, որ Սիրիան ենթարկվի ներքին ցնցումների, գործողության կամ սադրանքի, որը կրկին կսպառնա Թուրքիայի ազգային անվտանգությանը»,-հայտնել է Ֆիդանը:
Անդրադառնալով Գազային՝ Ֆիդանը քննադատել է Գազայում խաղաղ բնակիչների վրա Իսրայելի հարձակումները, և հայտարարել, որ «քաղաքացիների դիտավորյալ սպանությունը և Գազայում ցեղասպանություն իրականացնելն» անընդունելի են։
Թուրքիայի արտգործնախարար հիշեցրել է, որ Թուրքիան խզել է առևտրային հարաբերությունները Իսրայելի հետ, հետ է կանչել դեսպանին և դա կշարունակվի այնքան մինչև Գազայում հրադադար հաստատվի և հումանիտար օգնություն չսկսվի
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։

Ըստ պրոֆեսորի՝ Ահմեդ ալ-Շարայի կողմից ձևավորված նոր կառավարությունում կան Թուրքիայի քաղաքացիներ, ինչն ավելի է մեծացրել Թուրքիայի ազդեցությունը։

Փաստաթղթերը ստորագրվել են թուրքական «ESTA» և իստալական «Micoperi» ընկերությունների հետ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Միջոցառումները ոգեշնչված են Դինքի 1996-ին «Ակօս»-ում հրապարակված «23,5 ապրիլ» հոդվածից։
Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:
Ողջ Եվրոպայում կապույտ քարտ ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներից 547․790-ը բնակվում է Գերմանիայում։ Նրանցից 18․000-ը կրկին դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |