Տարածաշրջան19:03, 12 Ապրիլ 2025
Էրդողան․ «Թուրքիան շարունակում է ջանքերը Կովկասում մնայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի (ԱԴՖ) բացման արարողությանը հանդես է եկել ելույթով։
Նա խոսել է Թուրքիայի արտաքին քաղաքականության մասին Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում, Հարավային Կովկասում։ Անդրադարձել է Թուրքիա-Եվրամիություն (ԵՄ), Թուրքիա-ՌԴ, Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններին։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան գտնվում է 3 աշխարհամասերի կենտրոնում և ընդծգել, որ Թուրքիան որքան եվրոպական, նույնքան էլ ասիական ու աֆրիկյան երկիր է։
Անդարադառնալով Հարավային Կովկասին՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում մնայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ։
Անդրադառնալով Մերձավոր Արևելքին՝ Էրդողանը խոսել է Իսրայելի մասին՝ վերջինիս անվանելով «ահաբեկիչ պետություն», որը դարձել է խնդիրներ ստեղծող երկիր։ Իսրայելին մեղադրել է պաղեստինցիների դեմ ցեղասպանություն գործելու մեջ։ Նաև նշել է, որ Լիբանանի և Սիրիայի վրա հարձակումներով Իսրայելը տարածաշրջանում անկայունություն է ստեղծում։
Խոսելով Սիրիայի վերաբերյալ՝ Էրդողանը նշել է, որ այդ երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և տարածաշրջանում ազդեցություն ունեցող այլ դերակատարների հետ ունեն փոխըմբռնում և երկխոսության մեջ են։
ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ Էրդողանը նշել է, որ անդամակցության հարցը Թուրքիայի համար շարունակում է մնալ ռազմավարական նպատակ։
Անդարադառնալով Թուրքիա-ՌԴ հարաբերություններին՝ Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ վճռական են փոխադարձ շահավետության և հարգանքի հիման վրա զարգացնել համագործակցությունը ՌԴ-ի հետ։
Իսկ ԱՄՆ-ի հետ հարաբերություններին անդրադառնալիս՝ Էրդողանը շեշտել է, որ մեծ նշանակություն է տալիս ԱՄՆ-ի հետ առևտրի ծավալը 100 մլրդ դոլարի հասցնելու մտադրությանը։ Ինչպես նաև համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կզարգանան բոլոր ոլորտներում նախագահ Թրամփի հետ սերտ բարեկամության շնորհիվ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը նշել է, որ եվրաանդամակցության հարցն իրենց համար շարունակում է մնալ ռազմավարական նպատակ։

Երկու երկրների «Մանկական շտապ բուժօգնություն և ինտենսիվ թերապիա» խորագրով համագումարին մասնակցել է Ադրբեջանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Բիրոլ Աքգյունը։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում հարցազրույց է տվել Reuters-ին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անթալիայի դիվանագիտական ֆորումի (ԱԴՖ) շրջանակներում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Իսրայելի վարչապետն անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարարի այն հայտարարությանը, թե Թուրքիան մտադրություն չունի Սիրիայում հակամարտել Իսրայելի հետ։
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» հիմնադիր-առաջնորդի հետ շփումների մեջ գտնվող DEM կուսակցության անդամները հայտնել են, որ գործընթացը լինելու է շարունակական:
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանդրության փոփոխության վերաբերյալ հնչեցվող պահանջներին:
Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |