Քաղաքական10:33, 14 Ապրիլ 2025
Թուրքիա-Իրաք բարձր մակարդակի անվտանգության 5-րդ նիստ

Ապրիլի 13-ին կայացել է «Թուրքիա-Իրաք բարձր մակարդակի անվտանգության» 5-րդ նիստը, որից հետո հրապարակվել է համատեղ հայտարարություն:
Դրանում ընդգծվել է, որ Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) սպառնալիք է երկու երկրների համար և շեշտվել կուսակցության զինաթաման մասին ՔԲԿ-ի հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կոչը կատարելու կարևորությունը։
Անթալիայում կայացած նիստին թուրքական կողմից մասնակցել են արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Թուրքիայի «Ազգային հետախուզության ծառայության» (MİT) Իբրահիմ Քալընը և ներքին գործերի նախարարի տեղակալ Մյունիր Քարաօղլուն։
Իրաքից մասնակցել են փոխվարչապետ և ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնը, ազգային անվտանգության խորհրդական Քասիմ ալ-Արաջին, ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Համիդ ալ-Շաթարին, իսկ Իրաքյան Քուրդիստանից՝ Հաշդ ալ-Շաաբիի խորհրդի նախագահ Ֆալիհ Ֆեյազը և ներքին գործերի նախարար Ռեբեր Ահմեդը:
Նշենք նաև, որ թուրքական կողմը ևս մեկ անգամ վերահաստատել է ՔԲԿ-ի դեմ համատեղ պայքարի վճռականությունը՝ կարևորելով սերտ համագործակցությունն անվտանգության հարցերում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաքան Ֆիդանն ու Մարկո Ռոբիոն պայմանավորվել են սերտացնել թուրք-ամերիկյան համագործակցությունը։

Օրակարգում եղել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները:

Ապրիլի 15-ին Թուրքիայի նախագահի գլխավորությամբ տեղի կունենա հերթական նիստը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրքական ԶԼՄ-ների համաձայն՝ 28 տարեկան Ադիրը կորել է Թուրքիա-Հայաստան սահմանն ապօրինի հատելիս:
Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Դիմիտրիոս Խուպիսը մասնակցել է Դելֆիի 10-րդ տնտեսական ֆորումին, որտեղ անդրադառնալով Թուրքիային նշել է, որ այդ երկիրը շարունակական սպառնալիք է ներկայացնում։
Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |