Քաղաքական20:31, 16 Ապրիլ 2025
Ամերիկացի պրոֆեսոր. «Իսրայելն անհանգստացած է Սիրիայում Թուրքիայի ազդեցության աճից»

ԱՄՆ-ի Օկլահոմայի համալսարանի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ջոշուա Լանդիսը խոսել է Սիրիայում Թուրքիայի ներգրավվածության ու ազդեցության մեծացման մասին:
Ըստ պրոֆեսորի՝ Թուրքիայի ու Սիրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը շրջադարձային փուլ էր:
Նշելով, որ Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարան ռազմավարական ներդաշնակության է հասել Թուրքիայի հետ հարաբերություններում, Լանդիսն ասել է.
«Շարան շատ սիրված է սուննի արաբների շրջանում, որոնք կազմում են սիրիական հասարակության մեծամասնությունը: Շատ կարևոր էր Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելը»:
Անդրադառնալով Սիրիայում թուրք-սիրայելական լարվածությանը՝ նա նշել է. «Թուրքիայի միջամտությունն Սիրիայի գործերին անհանգստացնում է Իսրայելին: Նրանք հանդես են գալիս թույլ և մասնատված Սիրիայի օգտին. Իսրայելին անհանգստացնում է Թուրքիայի կողմից հզոր Սիրիայի կառուցումը։ Իսրայելի ակնկալիքն է պահպանել վերահսկողությունը տարածաշրջանում»:
Լանդիսը շեշտել է, որ Ահմեդ ալ-Շարայի կողմից ձևավորված նոր կառավարությունում կան Թուրքիայի քաղաքացիներ, ինչն ավելի է մեծացրել Թուրքիայի ազդեցությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |