Հոդված14:09, 16 Ապրիլ 2025
Ֆրանսիական մամուլ. «Աֆրիկայում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի բացերը լրացնում է Թուրքիան»

Ֆրանսիայում գործող «AFP» լրատվական գործակալությունը հրապարակել է վերլուծական հոդված՝ Աֆրիկայում Թուրքիայի աճող ազդեցության և վերջերս անցկացված Անթալիայի դիվանագիտական ֆորումի (ԱԴՖ) արդյունքների վերաբերյալ։
Մասնավորապես նշվում է, որ Թուրքիան իր աֆրիկյան քաղաքականության մեջ դիվանագիտությունն ու ռազմարդյունաբերությունը դարձրել է շարժիչ ուժ։ Վերլուծական հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի վակումը/ բացերը լրացնում է Թուրքիան։
Մինչ մյուս գլոբալ տերությունները վերանայում են իրենց աֆրիկյան ռազմավարությունները, Անկարան իրեն դիրքավորում է որպես միջնորդ, պաշտպանական դաշնակից և զարգացման գործընկեր: Հիշատակվել է Թուրքիայի որպես միջնորդ հանդես գալը Եթովպիայի և Սոմալիի հարցում։
Անդրադառնալով ապրիլի 11-ից 13-ը Անթալիայում կայացած դիվանագիտական ֆորումին՝ ընդգծվել է, որ Աֆրիկայից ներկա են գտնվել մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաններ, որոնց թվում է եղել նաև Սոմալիի նախագահ Հասան Շեյխ Մոհամուդը։
Նշվում է, որ աֆրիկյան երկրներն այլընտրանք են փնտրում, և Թուրքիան այդ տարբերակներից մեկն է և Թուրքիայի ներկայությունը լավ արձագանք է գտել Աֆրիկայում։
Ընդգծվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական դիվանագիտությունը նույնպես ամրապնդում է աֆրիկյան երկրների հետ ռազմավարությունը։ Ֆորումի ժամանակ դա երևաց ամենաբարձր մակարդակով, երբ Էրդողանը հանդիպեց Սոմալիի նախագահի հետ:
Որպես ամփոփում նշվել է, որ Թուրքիայի աճող հետքը Աֆրիկայում՝ ռազմական, քաղաքական և տնտեսական իրեղեն առաջարկներով ազդարարում է մայրցամաքի գլոբալ դաշինքներում մեծ տեղաշարժ, և այդ տեղաշարժը ձևավորվում է ոչ թե պատմական կապերով, այլ նոր գլոբալ իրականությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հոդվածում նշվում է, որ մինչ մյուս գլոբալ տերությունները վերանայում են իրենց աֆրիկյան ռազմավարությունները, Անկարան իրեն դիրքավորում է որպես միջնորդ:

Թուրքիայի քաղաքական դաշտը վերջին շրջանում նոր լարվածության է հասել Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման հետևանքով:

Փաստացիորեն երկու տասնյակից ավելի նյութերում շրջանառվել են հայկական թեզերը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |