Ցեղասպանություն16:21, 24 Ապրիլ 2025
Թուրքիայի քրդամետ կուսակցություն․ 110 տարի է անցել էթնիկ ինքնության, հավատքի և մշակութային ցեղասպանությունից

Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) կետրոնական վարչությունը ապրիլի 24-ի կապակցությամբ հայտարարություն է տարածել։ Նշվել է, որ կուսակցությունը կիսում է տեղի ունեցածի ցավը։ Ընդգծվել է, որ առերեսումը, տուժած ժողովուրդներից և հավատքի հետևորդներից ներողություն խնդրելը և վերականգնողական արդարադատությունը կենսական նշանակություն ունեն հանրային համերաշխության կառուցման հարցում։
Քրդամետ կուսակցության այս տարվա ուղերձում օգտագործվել է Ցեղասպանություն եզրույթը․ «Մենք կիսում ենք 110 տարվա ցավն ու սուգը․․․
110 տարի է անցել 1915 թվականի ապրիլի 24-ին սկսված էթնիկական ինքնության, հավատքի և մշակույթի ցեղասպանությունից, երբ 200 հայեր տեղահանվեցին իրենց տներից և կոտորվեցին։ Այս ընթացքում հարյուր հազարավոր հայեր կոտորվեցին։ Այս քաղաքականության և գործելակերպի արդյունքում այս հողերում այլ քրիստոնյա ժողովուրդներ նույնպես կոտորվեցին և սպանվեցին»:
Շեշտվել է, որ քաղաքական և հասարակական մակարդակով պետք է ընդունվի, որ Թուրքիայի տարածքում ապրող որևէ էթնիկ ինքնություն, լեզու, մշակույթ կամ հավատք առավել չէ մյուսներից, այլ բոլորը հավասար են։ Այս համատեքստում նշվել է, որ տարբերությունները ջնջելով միատարր հասարակություն ստեղծելու մոտեցումը/ընկալումը մոլորություն է եղել։
Հայտարարության մեջ անդրադարձ է եղել նաև ՀՀ հետ հարաբերությունների կարգավորմանը․ «Չափազանց կարևոր է, որ խաղաղության և հավասար պայմանների մեջ ապրենք մեր տարածաշրջանի հնագույն ժողովուրդներից մեկի՝ հայ ժողովրդի և մեր հայ քաղաքացիների հետ։ Միևնույն ժամանակ մեր տարածաշրջանի մի մասը կազմող Հայաստանի Հանրապետության հետ դիվանագիտական, առևտրային, տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացումը և՛ ժողովուրդների համար անհրաժեշտություն է ու նրանց շահն է, և՛ Կովկասում խաղաղություն կառուցելու ուղին է»։
Նշենք, որ «DEM» կուսակցության նախորդ տարվա ուղերձում ցեղասպանություն բառի փոխարեն օգտագործվել էր Մեծ Եղեռն եզրույթը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այս պատմությունն ականատես-վերապրողի՝ շատախցի Մարուսյա Հակոբյանի խնդրանքով և թելադրանքով է հուշագրված։

Թուրքիայում գործող սոցիալիստական կուսակցության առաջնորդ Սեյիթ Ասլանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել գրավոր հայտարարությամբ։

DEM կուսակցությունն այս տարվա ուղերձում օգտագործվել է Ցեղասպանություն տերմինը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |