Ցեղասպանություն11:49, 24 Ապրիլ 2025
HBDH: «Չե՛նք մոռացել և չե՛նք մոռանա Հայոց ցեղասպանությունը»

Թուրքիայում գործող «Ժողովուրդների միասնական հեղափոխական շարժման» (HBDH) գործադիր կոմիտեն ապրիլի 24-ին հայտարարություն է տարածել 1915-ին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ:
«Եվս մեկ անգամ ընդգծում ենք մեր կամքն այդ ցեղասպանական համակարգը մասնատելու հարցում: Մենք չենք մոռացել և չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը»:
Հայտարարությունը հրապարակվել է թուրքալեզու քրդական ընդդիմադիր կայքում։
«1915-ի ապրիլի 24-ին՝ Օսմանյան կայսրության փլուզման ժամանակահատվածում, ֆաշիստական «Միություն և առաջադիմություն կուսակցության» կողմից նախապես ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին հարգանքով ենք հիշում և ոգեկոչում ցեղասպանության ու կոտորածների ընթացքում անմահացածներին»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ «HBDH»-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական և ընդգծվում է, որ այն համագործակցում է ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։

«Հայոց ցեղասպանությունն սկսվել է 110 տարի առաջ այս օրը։ Նախ հայ մտավորականները, ապա ամբողջ հայ ազգը վտարվեցին իրենց հինավուրց հողերից, ապա սպանվեցին»:

Հայտարարությանը զուգահեռ նշվել է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բիշքեքում Քուրթուլմուշը հանդիպում կունենա Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Նուրլանբեկ Տուրգունբեկ Ուուլիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |