Ցեղասպանություն15:20, 24 Ապրիլ 2025
Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հանդես է եկել ցավակցական ուղերձով՝ ուղղված Թուրքիայի հայ համայնքին։ Ուղերձը կարդացվել է Ֆերիքյոյի Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցում՝ «Սուրբ Նահատակների հիշատակի արարողության» ժամանակ։ Էրդողանը նման ուղերձներ սկսյալ 2012 թվականից հղում է ամեն տարի ապրիլի 24-ին։
Իր ուղերձում Թուրքիայի նախագահը հիշատակել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Նա նշել է, որ Օսմանյան կայսրության վերջին շրջանում տեղի ունեցած «ապստամբությունների, հրոսակախմբերի գործողությունների և համաճարակների» հետևանքով զոհվածների կորստի ցավը մինչ օրս զգալի է։
Էրդողանի ուղերձում տեղ են գտել հետևյալ ձևակերպումները․
«Մենք երբեք թույլ չենք տվել և երբեք թույլ չենք տա, որ մեր քաղաքացիներից որևէ մեկն ինչ-որ պատճառով խտրականության, օտարման կամ մարգինալացման ենթարկվի:
Մեր հայ քաղաքացիների խաղաղությունը, անվտանգությունն ու բարեկեցությունը, ովքեր արժեքավոր ներդրում են ունենում մեր երկրի մշակույթի, արվեստի, քաղաքականության, տնտեսության, կրթության և հասարակական կյանքի մեջ, կշարունակեն մնալ մեր առաջնահերթությունը։
Ճիշտ այնպես, ինչպես միասին ենք հասել այս օրվան, մենք միասին, ուս ուսի կկառուցենք Թուրքիայի դարաշրջանը:
Մեր կիսալուսնով և աստղով դրոշի հանգստություն պարգևող հովանու ներքո, մենք հավերժ ազատ կապրենք որպես Թուրքիայի Հանրապետության հպարտ քաղաքացիներ:
Այս մտքերով ևս մեկ անգամ ես անկեղծորեն կիսում եմ հայ համայնքի կրած ցավը անցյալում, և հարգանքով հիշատակում կյանքը կորցրած օսմանյան քաղաքացիներին»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում գործող սոցիալիստական կուսակցության առաջնորդ Սեյիթ Ասլանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել գրավոր հայտարարությամբ։

DEM կուսակցությունն այս տարվա ուղերձում օգտագործվել է Ցեղասպանություն տերմինը։

Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |