Ռազմական16:30, 28 Ապրիլ 2025
Թուրքիայի ռազմական ծախսերը 2024-ին կազմել են 25 մլրդ դոլար

«Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտը» (SIPRI) կազմել է 2024-ի գլոբալ ռազմական ծախսերի վերաբերյալ տարեկան զեկույց։ Ըստ այդմ՝ ռազմական ծախսերը համաշխարհային մակարդակով աճել են 9.4%-ով՝ հասնելով 2 տրլն 718 մլրդ դոլարի, ինչը Սառը պատերազմից հետո ամենաբարձր տարեկան աճն է։
Զեկույցում տեղ են գտել նաև Թուրքիայի վերաբերյալ տվյալներ։ Նշվում է, որ Թուրքիայի ռազմական ծախսերը 2015-2024 ժամանակահատվածում աճել են 110%-ով։ Մասնավորապես 2024-ին Թուրքիայի ռազմական ծախսերը 2023-ի համեմատ աճել են 12%-ով՝ հասնելով 25 մլրդ դոլարի։ Կատարված ծախսերը կազմել են այդ երկրի համախառն ներքին արդյունքի 1.9%-ը: Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
ՆԱՏՕ-ի պահանջով դաշինքի անդամ երկրները պետք է իրենց համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2%-ը հատկացնեն ռազմական ծախսերին։ Ըստ SIPRI-ի զեկույցի՝ Թուրքիան չի հասել այդ շեմին, բայց ըստ ՆԱՏՕ-ի սեփական տվյալների՝ Թուրքիան ռազմական ծախսելով հասել է ՀՆԱ-ի 2.09% ցուցանիշին։
Զեկույցը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն, Չինաստանը, Ռուսաստանը, Գերմանիան և Հնդկաստանը կազմում են համաշխարհային ռազմական ծախսերի 60%-ը։ Ուկրաինան, որն իր ՀՆԱ-ի 34%-ը ծախսել է պաշտպանության համար, դարձել է ամենաշատ ռազմական ծախսեր իրականացնող երկիրը՝ 64.7 միլիարդ դոլարով։ Իսրայելը նույնպես ավելացրել է իր ռազմական ծախսերը՝ 46.5 միլիարդ դոլար ծախսելով և գրանցելով 65% աճ։
Ռազմական ծախսերի գլոբալ աճն արտացոլում է աշխարհում աճող աշխարհաքաղաքական լարվածությունը։ Համաշխարհային ծախսերի տասնամյա աճի միտումը մասամբ կապված է Եվրոպայում ծախսերի աճի հետ՝ հատկապես շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմի հետ։ Դեր է խաղում նաև Մերձավոր Արևելքում՝ Գազայի պատերազմի ու տարածաշրջանային հակամարտությունների գործոնը։
Բազմաթիվ երկրներ պարտավորվել են ավելացնել իրենց ռազմական ծախսերը, ինչը նշանակում, որ առաջիկա տարիներին էլ ավելի կաճեն համաշխարհային ռզմական ծախսերը։
Նշենք, որ Շվեդիայում գտնվող SIPRI անկախ վերլուծական կենտրոնը հիմնվել է 1966 թվականին։ Մասնագիտացած է միջազգային անվտանգության, զինված կոնֆլիկտների, զենքերի վերահսկման և ռազմական ծախսերի ուսումնասիրության ոլորտներում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։

Այսպես է արձագանքել թուրքական մամուլում հակառակը պնդող լուրերին Գերմանիայի տնտեսության և կլիմայի պաշտպանության նախարարության խոսնակ Թիմ-Նիքլաս Վենցելը:

Ամերիկյան «Business Insider» լրատվական կայքը վերլուծական հոդված է հրապարակել Թուրքիայի ռազմածովային ուժերի համալրումների վերաբերյալ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |