Քաղաքական11:39, 28 Ապրիլ 2025
Հաքան Ֆիդանը Կատարում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի Շուրայի խորհրդի նախագահի և անդամների հետ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Կատարի մայրաքաղաք Դոհայում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի Շուրայի խորհրդի նախագահ Մուհամմադ Դարվիշի և Համասի Քաղաքական գրասենյակի անդամների հետ։
Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրների համաձայն, Ֆիդանը Դոհայում Դարվիշի և Համասի Քաղաքական գրասենյակի անդամների հետ ունեցած հանդիպման ընթացքում քննարկել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Համասի ներկայացուցիչները հանդիպման ընթացքում նշել են, որ շարունակում են ջանքեր գործադրել կայուն հրադադարի հաստատման ուղղությամբ և տեղեկություններ են փոխանցել վերջերս կայացած բանակցությունների վերաբերյալ։
Ֆիդանն էլ իր հերթին նշել է, որ Թուրքիան շարունակում է աշխատանքներն ինչպես միջազգային հարթակներում, այնպես էլ երկկողմ մակարդակով՝ Գազայում խաղաղության հաստատման ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում, անդրադառնալով Իսրայելի կողմից արդեն երկու ամիս շարունակվող հումանիտար օգնության մուտքի խոչընդոտմանը և դրա հետևանքով ստեղծված հումանիտար աղետին, ընդգծվել է, որ անհրաժեշտ է գտնել այս խնդրի հրատապ լուծում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։

Բիշքեքում Քուրթուլմուշը հանդիպում կունենա Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Նուրլանբեկ Տուրգունբեկ Ուուլիի հետ։

Ինչպես հայտնում է թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունը, օրակարգում են լինելու Մերձավոր Արևելքում առկա խնդիրները:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բիշքեքում Քուրթուլմուշը հանդիպում կունենա Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Նուրլանբեկ Տուրգունբեկ Ուուլիի հետ։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |