• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
20 Հունվար 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Ակօս-ի հոդվածը՝ «Փաշինյանի այցը և սպասելիքները»

15:25, 19 Հունիս 2025
- Հոդված
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» շաբաթերթի կայքում հրապարակվել է թերթի խմբագիր Էդվարդ Տանձիկյանի «Փաշինյանի այցը և սպասելիքներ» վերնագրով հոդված։ Հոդվածում անդրադարձ է կատարվել սույն թվականի հունիսի 20-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարելիք այցին:

Տանձիկյանը հոդվածում պատմական ակնարկ է անում  հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, հիշատակելով  մի շարք ՀՀ ղեկավարների այցը Թուրքիա, մասնավորապես   ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այցը Ստամբուլ: Սակայն ըստ Տանձիկյանի՝ ՀՀ առաջին նախագահի այցը, այդքան էլ ճիշտ չէ անվանել «այց Թուրքիա», քանի որ նա այցելել էր Ստամբուլ Սևծովյան տնտեսական համագործակցության  (ՍԾՏՀ)  նիստին մասնակցելու նպատակով:

Այնուհետև հեղինակը հիշատակում է «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակաշրջանը, ինչպես նաև այդ ժամանակվա  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  ու Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի փոխադարձ այցերը:

Անդրադառնալով ներկա իրավիճակին, հոդվածագիրը նշել է, որ Փաշինյանը Թուրքիայի  հետ վերջին անգամ Նյու Յորքում հանդիպել է 2024 թվականի սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի հանդիպումների շրջանակում և դա կարելի է համարել ամենաընդգրկուն հանդիպումը։

«Սակայն այդ հանդիպումը կայացել է ԱՄՆ-ում։ Ուստի, ուրբաթ օրվա այցն առաջին դեպքն է, երբ ՀՀ ղեկավարը գալիս է Թուրքիա: (չհաշված Փաշինյանի՝ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելը)» ,-գրել է նա:

Ըստ Տանձիկյանի՝ կայանալիք հանդիպումը «պաշտոնական չէ, աշխատանքային է»:

Տանձիկյանը ներկայացնում է, թե որը կարող է լինել այս «աշխատանքային այցի» օրակարգը, հատկապես, երբ տարածաշրջանը կրկին պատերազմի մեջ է Իրանի վրա Իսրայելի հարձակման պատճառով:

«Դիտարկենք իրավիճակը Հայաստանի տեսանկյունից.

1. Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, բայց մինչ Հայաստանը ձեռնարկել է անհրաժեշտ քայլեր, այդ թվում՝ սահմանային անցակետերի արդիականացում, ամիսներ շարունակ թուրքական կողմից որևէ գործողություն չի նկատվում։

2. Թուրքիան ասում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը կօգնի կարգավորման գործընթացի առաջընթացին։ Այսինքն՝ Թուրքիան իրականում նախապայման է առաջադրում՝ չնայած «առանց նախապայմանների» հայտարարություններին։

3. Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, Բաքուն նույնպես այդ մասին հայտարարություններ է արել, սակայն Ալիևի վարչակազմը լրացուցիչ պարտադրող պայմաններ է առաջադրում։ Ինչպես օրինակ՝ Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը…

4. Այս ընթացքում Թուրքիան ու Ադրբեջանը մի հարցում համառ են։ Միջանցք, որը կկապի Նախիջևանն ու Ադրբեջանը և կանցնի Հայաստանի  տարածքով, բայց չի գտնվի Հայաստանի  վերահսկողության տակ։ Անկարան և Բաքուն սա անվանում են «Զենգեզուրի միջանցք»:

5. Հայաստանը բնականաբար դեմ է մի միջանցքի, որն անցնելու է իր տարածքով, բայց չի լինելու նրա վերահսկողության տակ։ Հայաստանը մշակել է ճանապարհների բացման ավելի ընդգրկուն ծրագիր և այն անվանում է «Խաղաղության խաչմերուկ»:

6. Այս միջանցքին նաև դեմ էր Իրանը և դա կարևոր երաշխիք էր Հայաստանի համար։ Իրանը հասկանում էր, որ եթե այս միջանցքը բացվի Թուրքիայի և Ադրբեջանի ուզած ձևով, ապա իր սահմանը Հայաստանի հետ կփակվի, և ասում էր․ «Մենք չենք ցանկանում փոփոխություն մեր սահմանում»։

7. Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները բավականին սառն են։ Դրան բնականաբար ազդում են Ադրբեջանի և Իսրայելի միջև տնտեսական և ռազմական հարաբերությունները։ Բացի այդ, Իրանում նաև կարևոր թվով ադրբեջանցի բնակչություն կա։

8. Հայաստանը, բնականաբար, տեսնում է, որ տարածաշրջանում իր ամենակարևոր դաշնակիցը բարդ իրավիճակում է հայտնվել Իրանի վրա Իսրայելի համակողմանի հարձակման հետ կապված։

9. Դա, իհարկե, տեսնում են նաև Անկարան և Բաքուն։

10. Այս ողջ իրավիճակում, երբ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ երբեմն քողարկված, երբեմն էլ բացահայտ սպառնալիքները շարունակվում են, Հայաստանը իրեն ավելի անապահով է զգում։ Մանավանդ որ Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ առավելագույնս սառեցված են։

Այս հավասարության պայմաններում՝ Փաշինյան–Էրդողան հանդիպումը ի՞նչ երանգով կարող է անցնել։ Հնարավոր է՝ Էրդողանը Փաշինյանին ասի. 

«Զանգեզուրի հարցում այլևս մի դիմադրիր, մի  լուծում գտնենք»։ Մենք պարտավոր ենք այդ հնարավորությունը հաշվի առնել։

Երկրորդ հավանականությունն այն է, որ մինչ տարածաշրջանը վերածվել է կրակի, կարելի է հիմք փնտրել, որը հաշվի կառնի Հայաստանի առաջարկներն ու մոտեցումները հարաբերությունների կարգավորման և զարգացման համար»։

Ենթաբաժնի վերջին լուրերը

Ալիջան սահմանային անցակետի վերաբացումը շրջադարձային կլինի

16.01.2026

Վանա լճի ավազանի զբոսաշրջային ասոցիացիայի նախագահն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Թուրքիայի դերը սիրիական նոր ճգնաժամում

09.01.2026

Հալեպում բռնկված բախումները բացահայտում են Թուրքիայի ռազմաքաղաքական շահերն ու քրդական գործոնի շուրջ Անկարայի կոշտ մոտեցումը Սիրիայի հյուսիսում։

Թուրքիան OECD-ի դասակարգմամբ՝ արդեն ծերացող երկիր է

25.12.2025

2024-ին 65 և բարձր տարիքի բնակչության թիվը գերազանցել է 9 միլիոնը՝ կազմելով ընդհանուր բնակչության շուրջ 10.6%-ը։

Next Post

Հայ-թուրքական ուղիղ շփումներ, բայց ոչ ավելին

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Ֆոտո

Ֆոտո

Էրզրումի երբեմնի հայկական Սանասարյան վարժարանի շենքը կքանդվի

16.01.2026

Ամենաշատ ընթերցվածները

Ֆոտո

Էրզրումի երբեմնի հայկական Սանասարյան վարժարանի շենքը կքանդվի

16.01.2026
Գլխավոր

Ֆիդանը նշել է, թե երբ կյանքի կկոչվի Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը

15.01.2026
Տնտեսական

Վանը դառնում է Թուրքիայի արևային էներգիայի կարևոր կենտրոն

15.01.2026
Հանրային

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության առաջնորդը հանդիպել է Պոլսո հայոց պատրիարքին

14.01.2026

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır