Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մասնակցել է ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում գտնվող «Թուրքական տանը» (Türkevi) կազմակերպված մամուլի ասուլիսին։ Նա, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Նյու Յորք կատարած այցելությանը, ասել է, որ անցկացված հանդիպումները չափազանց կառուցողական և դրական մթնոլորտում են ընթացել։
Ֆիդանը նաև հայտնել է, որ Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է Թուրքիա թե՛ որպես երկկողմ այց և թե՛ որպես ցանկալի մասնակցություն 2026-ին, Թուրքիայում կայանաիք «Հյուսիսատլանտյան դաշինքի» (ՆԱՏՕ) գագաթնաժողովին։
Բացի այդ Թուրքիայի արտգործնախարարը տեղեկացրել է, որ Թրամփ-Էրդողան հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել երկկողմ հարաբերությունների ամրապնդումը խաթարող խնդիրների լուծման հարցում, ինչպիսին է օրինակ՝ Թուրքիայի նկատմամբ սահմանված «CAATSA» պատժամիջոցների փաթեթը։
CAATSA – «Պատժամիջոցների միջոցով ԱՄՆ-ի հակառակորդներին հակազդելու մասին» օրենք:
Աղբյուր՝ Guvengazetesi.com
Թուրքիան չի բացառում Հարավային Կովկասում համագործակցության մեխանիզմի ստեղծումը
Թուրքիայի խորհրդարանի նախագահն խոսել է Հայստան-Ադրբեջան-Թուրքիա համագործակցության հնարավոր մեխանիզմներից:










