Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն ու Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարան միաժամանակ կգտնվեն Վաշինգտոնում:
Մասնավորապես նոյեմբերի 10-ին, երբ սպասվում է Շարայի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը, Ֆիդանը կմեկնի ԱՄՆ: Այս մասին հայտարարությունը տարածվել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության կողմից:
Թուրքակամ մամուլում նշվում է, որ հայտնի չէ, թե Ֆիդանի այցը որքանով է կապված Շարա-Թրամփ հանդիպման հետ, սակայն արտգործնախարարի այցը որակվում է «անակնկալ այցելություն»:
Նշենք, որ Շարան Վաշինգտոնում է նոյեմբերի 6-ից: Շարայի այցը համարվել է պատմական. այն 80 տարի ընդմիջումից հետո Սիրիայի նախագահի առաջին այցն է ԱՄՆ:
Թուրքիայում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին վերականգնվում է
Դիարբեքիրի նահանգապետն անձամբ է մեկնել է Սուր շրջանի Ալիփաշա թաղամաս՝ տեղում աշխատանքներին ծանոթանալու համար:









