Բրիտանական «Middle East Eye» գործակալության հետ զրույցում Պաղեստինի Գազայի հատված միջազգային խաղաղապահ ուժերի տեղեկայման թեմայից լավատեղյակ մեկը, ում ինքնությունը չի հրապարակվում, նշել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը Թուրքիայի վերաբերյալ անհամաձայնություններ ունեն:
Մասնավորապես աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ-ն Իսրայելի հետ բանակցում է խաղաղապահ ուժերի կազմում Թուրքիային ներգրավելու հարցում, որին սակայն Իսրայելը հակադրվում է, ինչի հետևանքով էլ երկու երկրների միջև առաջացող անհամաձայնությունները դժվարացնում են Գազայի վերաբերյալ պլանները կյանքի կոչելու գործընթացը:
Հակտապես ընդգծվում է, որ չնայած նրան, որ նախորդ ամիս՝ նոյեմբերին, ՄԱԿ-ի անվտանգությանը խորհուրդը Թուրքիայի, Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ինդոնեզիայի, Պակիստանի և Հորդանանի պաշտոնական աջակցությամբ հաստատել էր խաղաղապահ ուժի ձևավորումը, հիշատակման արժանի ոչ մի առաջընթաց չի գրանցվել այդ հարցում: Շեշտվում է նաև, որ Թուրքիան այժմ պատրաստ է 2.000 զինվոր ուղարկել Գազա:
Հիշեցնենք, որ խաղաղապահ խմբի կազմում ներգրավելու հարցում Թուրքիան բազմից հայտարարել է իր պատրաստկամության մասին, սակայն Իսրայելը կտրականապես թույլ չի տալիս թուրքական զինված ուժերին հայտնվել Գազայի հատվածում: Այդ մասին ավելի վաղ անձամբ խոսել էր նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ ակնկարկելով Թուրքիայից սպասվող հնարավոր սպառնալիքների մասին:
Աղբյուր՝ Gazeteoksijen








