• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
30 Հոկտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Լարվածության նոր ալիք թուրք-ադրբեջանական հարաբերություններում

11:37, 30 Հոկտեմբեր 2026
- Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի և Ադրբեջանի տարաձայնությունները նոր երանգ են ստացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրության համատեքստում։ Մինչ Անկարան դիտարկում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը, Բաքուն հայտարարել է, որ ողջունում է Արաբական Միացյալ Էմիրությունների նախաձեռնությունը՝ առաջադրել սեփական թեկնածուին։

Հոկտեմբերի 27-ին Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն ողջունել է ԱՄԷ պետնախարար Լանա Զաքի Նուսեյբեի թեկնածությունը։ Նրա խոսքով՝ ընտրության ժամանակ պետք է հաշվի առնել թեկնածուների դիվանագիտական փորձը, անկողմնակալությունը և անդամ երկրների միջև համաձայնության հասնելու կարողությունը։

Հատկանշական է, որ հայտարարության մեջ ուղղակի քննադատություն չի հնչել Սինիրլիօղլուի թեկնածության վերաբերյալ։ Բաքուն նաև չի հստակեցրել՝ արդյոք պատրաստվում է աջակցել ԱՄԷ-ի թեկնածուին։

Թուրքական աղբյուրների համաձայն՝ Անկարան պատրաստվում է պաշտոնապես առաջադրել Սինիրլիօղլուի թեկնածությունը, սակայն առայժմ նրա անունը ներառված չէ ՄԱԿ-ի թեկնածուների պաշտոնական ցանկում։

ՄԱԿ-ի գործող գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ժամկետը լրանում է 2026 թ. դեկտեմբերի 31-ին, ուստի նրա հաջորդը պաշտոնը կստանձնի 2027 թ. հունվարի 1-ից։ Գլխավոր քարտուղարի թեկնածությունն առաջադրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, իսկ նշանակում՝ Գլխավոր ասամբլեան։ Ընտրության գործընթացում առանցքային նշանակություն ունի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը, քանի որ նրանք ունեն վետոյի իրավունք։

Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազանգով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անձամբ հրավիրել էր հոկտեմբերի 30-ին Անկարայում կայանալիք «Թյուրքական պետությունների կազմակերպության» գագաթնաժողովին։ Սակայն Ալիևը չի մասնակցի հանդիպմանը։ Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ այդ օրը նա Բաքվում կմասնակցի ՖԻՖԱ-ի մինչև 15 տարեկանների մրցաշարի մրցանակաբաշխությանը։ Գագաթնաժողովում Ադրբեջանը կներկայացնի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Աղբյուր՝ Samanyolu Haber

Tags: ԱդրբեջանԹուրքիալարվածություն

Ենթաբաժնի վերջին լուրերը

Էրդողանը խոսել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացից

30.10.2026

Թուրքիայի նախագահ. «Ես ողջունում եմ այն ​​շփումները, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները շարունակում են Հայաստանի հետ»։

Ալիևը չի մեկնել Թուրքիա ու չի մասնակցել ԹՊԿ-ի նիստին

30.10.2026

Անկարայի ու Բաքվի միջև լարվածություն էր առաջացել դպրոցներում գլխաշորի արգելքի պատճառով։

Ադրբեջանի քաղաքական ուղերձը Թուրքիային Աթաթուրքի միջոցով

30.10.2026

Աթաթուրքի հիշատակումը Բաքվի կողմից շեշտում է Ադրբեջանի աշխարհիկ պետականության սկզբունքը և այն դիրքորոշումը։

Next Post

Թուրքիան մտահոգված է Հունաստանում տարածված վիրուսով

7

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır