Թուրքիայի և Իրանի ներքին գործերի նախարարությունների միջև կայացել է համատեղ անվտանգային հարցերով աշխատանքային խմբի 7-րդ նիստը։ Հանդիպման նպատակն է ամրապնդել սահմանամերձ շրջաններում երկկողմ համագործակցությունը, պայքարել ահաբեկչության, մաքսանենգության և կազմակերպած հանցագործությունների դեմ: Նախարարությունների միջև ստորագրվել է 12 կետից բաղկացած անվտանգային փոխըմբռնման հուշագիր։
Թուրքիայի ներքին գործերի փոխնախարարը նշել է, որ Իրանի և Թուրքիայի միջև սահմաններում ավելի շատ խաղաղություն և անվտանգություն ապահովելու, ինչպես նաև անվտանգության և հետախուզության արդյունավետ փոխգործակցություն ապահովելու համար որոշվել է, որ երկու երկրների համապատասխան մարմինները պետք է ուշադիր հետևեն համաձայնագրերին։ Նախատեսվում է, որ Իրանի պատվիրակությունը մոտ ապագայում կմեկնի Թուրքիա։
Աղբյուր՝ Hurseda









