Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջան-Վրաստան սահմանին կործանվել է թուրքական օդուժին պատկանող «C130» ռազմական բեռնատար ինքնաթիռ:
«X»-ում կատարված գրառման մեջ նշվում է, որ ինքնաթիռը թռիչքն իրականացրել էր Ադրբեջանի տարածքից՝ Թուրքիա վերադառնալու նպատակով: Այժմ Ադրբեջանի և Վրաստանի պատկան մարմինների կոորդինացմամբ մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքները:
Աղբյուր՝ T.C. Milli Savunma Bakanlığı








