Թուրքիայի անտառտնտեսության գլխավոր վարչությանը պատկանող հրդեհաշեջ ինքնաթիռը, որը վերադառնում էր Խորվաթիայից, կործանվել է: Ինչպես նշվում է համապատասխան գերատեսչության պաշտոնական հայտարարությունում՝ ինքնաթիռի օդաչուն մահացել է:
Ավելի վաղ «Air Traktor» տիպի 2 միավոր ինքնաթիռ տեխնիկական սպասարկման համար ուղևորվել էին Խորվաթիայի Զագրեբ քաղաք, ապա աշխատանքների ավարտից հետո՝ վերադառնալու ճանապարհին դրանցից մեկը կործանվել է Սենժ քաղաքի մոտակայքում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին թուրքական ևս մեկ ինքնաթիռ էր կործանվել: Այս դեպքում՝ Թուրքիայի օդուժին պատկանող «C-130» ռազմական բեռնատար ինքնաթիռը: Օդանավում գտնվող ամբողջ անձնակազմը՝ 20 զինվորական մահացել էր:
Աղբյուր՝ NTV









