Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր։
Ըստ իրանական «Mehr» լրատվական գործակալության՝ Արաղչին, բարձր գնահատելով Պակիստանի և Աֆղանստանի միջև լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ իրականացված ջանքերը, ընդգծել է տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը պահպանելու նպատակով խորհրդակցությունների ընդլայնման կարևորությունը և հայտնել այս գործընթացին նպաստելու Իրանի պատրաստակամությունը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը ևս, ընդգծելով տարածաշրջանային խաղաղության և կայունության փոխկապակցվածությունը, նշել է, որ բոլոր երկրները պետք է առավելագույն ջանք գործադրեն տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար։
Արաղչին նաև ցավակցել է թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման կապակցությամբ։
Աղբյուր՝ Anadolu









